«Հայ ազգը աշխարհի բոլոր հայերն են, իսկ ժողովուրդը՝ ովքեր հանդիսանում են ՀՀ ընտրող»․ Նիկոլ Փաշինյան
![]() 266 Չորեքշաբթի, 19 փետրվարի, 2025 թ., 21:12 Փաշինյանը ժողովրդին ուղղված ուղերձում ներկայացրել է ազգի և ժողովրդի տարբերությունների վերաբերյալ իր դիտարկումները։ «Ինչպես հոգին մարմնով դառնում է մարդ, այնպես ազգը պետությամբ դառնում է ժողովուրդ: Ազգ և ժողովուրդ հասկացությունները հաճախ նույնացվում են, բայց քաղաքական դիտանկյունից դրանք էականորեն տարբերվում են՝ շարունակելով փոխկապակցված լինել մեկը մյուսին: Ազգը էթնիկ ընդհանրություն ունեցող հավաքականությունն է, որը կապված չէ քաղաքական ընդհանուր իրավունակությամբ, իսկ ժողովուրդը քաղաքական իրավունակությամբ օժտված հավաքականությունն է, որն ունի ընդհանուր քաղաքացիություն: Ասել է թե, ժողովուրդը պետականակերտ ինստիտուտն է, սահմանադիրը, իշխանության աղբյուրը, իշխանության գերագույն կրողը: Հայ ժողովուրդը հայ ազգի պետականակերտ հատվածն է: Հայ ժողովուրդը Հայաստանի ժողովրդի առանցքն է, Հայաստանի ժողովրդի մաս են նաև այլ ազգերի ներկայացուցիչ հանդիսացող ՀՀ քաղաքացիները: Այստեղ երկու կարևոր մեկնաբանություն ունեմ. 1. Իմ տեսական և գործնական առնչակցությունները թեմայի հետ ակնհայտ են դարձրել, որ մենք խնդիր ունենք կոնկրետանալու և որոշարկվելու ազգ և ժողովուրդ հասկացությունների միջև: Ազգը աշխարհի բոլոր հայերն են, իսկ ժողովուրդը նրանք են, ովքեր հիմնադրել են Հայաստանի պետությունը և Հայաստանի Հանրապետությունում հանդիսանում են իշխանության տեր և բարձրագույն կրող, այսինքն՝ հանդիսանում են ՀՀ ընտրող»,- նշել է Փաշինյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
