«Արթուր Մանուկյանի միջոցով ադրբեջանցի գրողների գործերը ներմուծվում են հայկական դպրոցական դասագրքեր». «Ազգային» պատմամշակութային ՀԿ

«Ազգային» պատմամշակութային հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել․ «Անթույլատրելի և խիստ վտանգավոր երևույթ է, երբ իշխանության մոտ գտնվող քաղաքական ուժի ներկայացուցիչ, ավելին՝ ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Արթուր Մանուկյանի միջոցով ադրբեջանցի գրողների գործերը ներմուծվում են հայկական դպրոցական դասագրքեր:
Սա ոչ միայն կրթական դաշտի ապակայունացման փորձ է, այլև ուղղակի սպառնալիք ազգային անվտանգությանը։
Ադրբեջանը տարիներ շարունակ պետական մակարդակով վարել է հայատյացության, պատմության կեղծման և հայկական մշակույթի ոչնչացման քաղաքականություն: Եվ հիմա, նույն այդ երկրի ներկայացուցիչների գրվածքները ներմուծվում են մեր կրթական համակարգ՝ մշակութային ներթափանցման ու գաղափարական դիվերսիայի նպատակով։
Սա բացահայտ ոտնձգություն է հայ ազգային ինքնության ու պատմամշակութային անվտանգության դեմ։
Հայկական դպրոցը պետք է մնա հայեցի դաստիարակության հիմնասյունը, այլ ոչ թե փորձադաշտ՝ ադրբեջանական քարոզչության համար։
Պետք է կանխել և խստագույնս դատապարտել նման կեղծ «մշակութային երկխոսության» ծրագրերը, որոնք սպառնում են մեր ապագա սերունդների ազգային ինքնագիտակցությանը»։

«Ազգային կրթությունը ՀՀ գոյության, ինքնիշխանության և ապագայի միակ վստահելի երաշխիքն է»․ Մհեր Մելքոնյան
72806.11.2026, 15:24
«Ուսուցչի հեղինակությունը խաթարելով՝ չենք կարող կառուցել անվտագ դպրոց». Սուսաննա Նազարյան
79104.11.2026, 23:48
Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը. «Հրապարակ»
82403.11.2026, 09:00
«Դե արի ու երեխա կրթիր, երբ երկրիդ ճակատագիրը որոշողները գյադայական մակարդակի թատրոն են ներկայացնում». Կարին Տոնոյան
104130.10.2026, 14:30
«Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել․ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով»․ Արտենիի միջնակարգ դպրոց
118426.10.2026, 11:00
«Սա է նիկոլի ու ժաննայի «կրթության» հայեցակարգը»․ Արամ Գևորգյան
128524.10.2026, 14:48
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ ուսանողական վիզաների մասին
137323.10.2026, 00:36
«Հասկանում եմ՝ ինչու բոլոր երկրներում սկսվել է դասավանդողների դեֆիցիտ». Իզաբելլա Աբգարյան
147920.10.2026, 22:48