Հոսպիտալում մահացած զինվորը Սյունիքի մարզից էր

Երևանի զինվորական հոսպիտալում մահացած ժամկետային զինծառայող Արտակ Վարդանյանը Սյունիքի մարզի Սիսիան քաղաքից էր, ընտանքի միակ որդին: Սիսիանի բնակիչները NEWS.am-ի հետ զրույցում հայտնել են, որ նախնական տեղեկություններով տղան մահացել է թոքաբորբի հետևանքով:
«Շատ լավ, շնորհքով, խելացի տղա էր, համեստության տիպար: Ապրում էր ծնողների ու քրոջ հետ: Արտակը Իջևանում էր ծառայում. ինքը քաշի խնդիր ուներ, բանակ չպետք է գնար, բայց զորակոչեցին: Մնացին մայրն ու քույրը: Մայրը հասցրել է Սիսիանից հասնել Երևան՝ հոսպիտալ, տեսնել որդուն, որից հետո նոր գրանցվել է տղայի մահը: Սարսափելի ցավ է բոլորիս համար, խոսքեր չկան...»,- նշել է Սիսիանի բնակիչներից մեկը:
Ավելի վաղ ՊՆ-ից հայտնել էին, որ հոսպիտալում հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել: Ըստ բժշկական նախնական գնահատականի՝ հիվանդությունն ունեցել է կայծակնային ընթացք, ձեռնարկված բուժական հրատապ և անհետաձգելի միջոցառումներն ու գործադրված ջանքերը, ցավոք սրտի, արդյունք չեն տվել:


«Նվիրյալ բուժաշխատողները մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին իրենց հերոսական առաքելությունը»․ Տիգրան Աբրահամյան
6701:06
Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու մեղադրանքով
6200:42
«Չի կարելի ասել՝ «քանի որ այսօր հուշարձանը գտնվում է մեր պետության տարածքում, ուրեմն նրա պատմությունն էլ մերն է»»․ Տեր Հեթում քահանա
7600:30
«Ծննդաբերելու նպատակով զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել ԱՄՆ»․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն
11900:13
«Ծինփինն ու Թրամփն արդյո՞ք եկել են որևէ երկարաժամկետ համաձայնության»․ Հակոբ Բադալյան
75Երեկ, 23:36
«Այսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն Ազիզյան
77Երեկ, 22:30
«Տիզը» մահացավ, մյուս 3 «գողականներն» արդարացվեցին․ ինչ եղավ «Զոն նայող Անդուլիկի» գործով
98Երեկ, 21:42
«Օրենքով գող» «Օշականցի Գևորիկը»՝ Գևորգ Մելիքյանը, 2 ամսով կալանավորվել է
89Երեկ, 20:42