«Սարիկի կրեատիվը օբսեսիա ունի, որի անունը Ռուբեն Մխիթարյան է»․ Կոնստանտին Տեր-Նակալյան

«Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ուրեմն, էս Սարիկը յաման կրեատիվ տղա ա, ուղղակի իրա կրեատիվը մի տեսակ սևեռվածություն ունի, ես նույնիսկ կասեի՝ օբսեսիա, և Սարիկիս օբսեսիայի անունը Ռուբեն Մխիթարյան է:
Ռուբոն հեշթեգ ա դնում #ՄերՌուբոնԷ, Սարիկս մի երկու ժամից մոգոնում ա #ՄերՍարիկը գերօրիգինալ հեշթեգը:
Ռուբոն քարոզարշավը սկսում է տուրիզմի թեմայով, Սարիկը հաջորդ օրը ինչ-որ կիսադատարկ դահլիճում հավաքում է տուրիստական ոլորտի ներկայացուցիչների և ինչ-որ բան է հետները խոսում:
Հետո Ռուբոն շների ստերջացման մասին ա վիդեո դնում, նույն օրը Սարիկը ժողով ա անում թափառող շների... չէ, շների հետ չէ՝ շների մասին, սկսում են ինչ-որ ռեպորտաժներ նկարել և այլն:
Ռուբոն հանդգնում ա գյումրեցի երիտասարդների հետ հանդիպում-քննարկում կազմակերպել, իսկ Սարիկը «տուտ կակ տուտ»՝ մի քանի երիտասարդների հետ խորաթա են անում, էդ նկարում՝ ճպցնում ա էջում:
Ասածս ինչ ա...
Ռո՛ւբ ջան, պա բռատսկի, կարա՞ս մի հատ էլ սենց վիդեո նկարես, որտեղ դու յանի լիքը ՔՊ-ականների հետ մի հատ կախ ծիծիկներով ու ադրբեջանցի կանաչի ծախողի կեպկով, հեծանիվ քշող տհաճ գյադու բռնում եք ու ձորն եք քցում, հետո հետևից բոլորովդ թռնում եք: Խնդրում եմ, արա էլի, մեկ էլ տեսար կպավ»:

«ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունները կազդե՞ն Իրանին հարվածելու որոշման վրա»․ Սուրեն Սարգսյան
6310:24
ԱՄՆ-ում նոյեմբերի 3-ին միջանկյալ ընտրություններ են
10310:19
«Շաքիի դեպքից հետո Անին դարձավ մայրության, քաջության խորհրդանիշ»․ Անուշ Միրզոյան
7210:12
«Եռակողմ բանակցությունները կկայանան նոյեմբերի 10-11-ը՝ Աբու Դաբիում»․ Ուիթքոֆ
13809:49
«Իրանը կարող է հարվածել Եվրոպայում տեղակայված ԱՄՆ բազաներին՝ նոր ագրեսիայի դեպքում»․ Մոթթաքի
11209:31
Քաղաքապետարանի ստորին էշելոններում վրդովված են. «Հրապարակ»
7409:12
«Իշխանությունը նոր հեռուստահաղորդման կարիք ունի». Կարեն Հեքիմյան
10703:06
«Նա պատրաստ է անձամբ ստանձնել իր թիմի գործողությունների քաղաքական պատասխանատվությունը». Արմեն Հովասափյան
12001:06