«Նա պատրաստ է անձամբ ստանձնել իր թիմի գործողությունների քաղաքական պատասխանատվությունը». Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը ոչ մի դեպքում չի «քցի» իր ֆրակցիային և թույլ չի տա, որ նրա «դուխը» կոտրվի։ Պատճառը բավական պարզ է․ «Քաղաքացիական պայմանագիրն» իր իշխանության հիմնական քաղաքական հենարանն է, և այդ հենարանի ներսում որևէ թուլություն կամ երկպառակություն կարող է անմիջականորեն անդրադառնալ նաև իր իշխանության դիրքերի վրա։
Հենց այս տրամաբանության մեջ պետք է դիտարկել հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նրա հայտարարությունը։ Փաշինյանը հայտարարեց, որ դատապարտում է բռնությունը, բայց միաժամանակ աջակցում է իր խմբակցության գործողություններին՝ նույնիսկ աթոռով հարվածելը համարելով համաչափ և ճիշտ արձագանք։
Այս հայտարարության մեջ ուշագրավ է այն, որ Նիկոլը ոչ միայն չփորձեց զսպել սեփական թիմակիցներին, չվերահաստատեց խորհրդարանական վարքականոնի ու քաղաքական պատասխանատվության պահանջները, այլև հրապարակայնորեն արդարացրեց նրանց գործողությունները։
Ստացվում է՝ իշխանության ղեկավարի պաշոնն զբաղեցնողի համար տվյալ իրավիճակում առաջնային դարձավ սեփական ֆրակցիայի ներսում միասնականության և անպարտելիության զգացողության պահպանումը։ Իսկ երբ այդ նպատակով արդարացվում են նույնիսկ խորհրդարանի դահլիճում տեղի ունեցած բռնության դրսևորումները, քաղաքական պատասխանատվության հարցն արդեն վերաբերում է ոչ միայն առանձին պատգամավորներին, այլև ամբողջ իշխանական համակարգին։
Փաշինյանի այս արձագանքը ցույց տվեց, որ նա պատրաստ է անձամբ ստանձնել իր թիմի գործողությունների քաղաքական պատասխանատվությունը։
Հ.Գ. Քանի գնում՝ սրանց քայլերն ավելի վառ են ասոցացվում Օուրելի հայտնի պատմվածքի կլասիկ մտքերի հետ, ավելին, գնալով այն ԱԺ մեծամասնության համար ոչ թե զուտ գեղարվեստական գրականություն է դիտարկվում, այլ սեփական քաղաքական վարքականոն»:

«Նա պատրաստ է անձամբ ստանձնել իր թիմի գործողությունների քաղաքական պատասխանատվությունը». Արմեն Հովասափյան
2701:06
«Մենք գործ ունենք Լեհաստանում պետական հեղաշրջման հետ». Բոգդան Սվենչկովսկի
8600:19
«Եթե մեր խնդիրն իրար ոչնչացնելն է, և վերջում բոլորով միասին աղետ դիմավորելը, ապա այս ընթացքն իդեալական է». Վահե Հովհաննիսյան
68Երեկ, 22:30
«Apple-ը Գերմանիայի քաղաքական գործիչներին նախազգուշացրել է հեռախոսների հնարավոր կոտրման մասին»․ #Bild
221Երեկ, 19:25
«Հայերը զավթել են «Արևմտյան Ադրբեջանի» տարածքում գտնվող կրոնական հուշարձանները»․ Ազիզ Ալեքբերլի
105Երեկ, 17:54
«Փաշինյանը բացեց իր խաղաքարտերը». Արա Պողոսյան
105Երեկ, 17:36
«Չինացիները հետախուզության ոլորտում ԱՄՆ-ից հզոր են». Ոսկան Սարգսյան
90Երեկ, 17:24
«Իշխանության հետ խաշ վայելողները նույն վայելքով դա կանեին նաև նախկին որևէ նախագահի հետ»․ Հակոբ Բադալյան
89Երեկ, 17:12