«Շաքիի դեպքից հետո Անին դարձավ մայրության, քաջության խորհրդանիշ»․ Անուշ Միրզոյան

73
Այսօր, 10:12
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անուշ Միրզոյանի ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ նախօրեին գործընկերների հետ տեսակցել է Անի Ավետիսյանին, նրա երեխաներին, մայրիկին: «Անին բուժումն ամբողջությամբ ավարտելուց հետո կվերադառնա Սյունիք՝ Սիսիան:
Չնայած, որ ձեռքը, ոտքը դեռ բուժման մեջ են, առաջիկայում էլ անգամ ծանր վիրահատություն ունի, բայց ժպիտը տեղն է, ոգին՝ ամուր։
Շաքիի դեպքից հետո Անին դարձավ մայրության, քաջության խորհրդանիշ․ Անին արեց այն, ինչ կաներ իրական, ուժեղ հայ կինը։ Սխրանքների մասին խոսելիս՝ Անին վառ օրինակ է այլևս։
Երբեք մենակ չենք թողնելու նրան իր խնդիրների հետ։
Աստված առողջություն տա Անիին, իսկ մեր Սյունիքի սահմանները թող միշտ ամուր լինեն»,- մասնավորապես գրել է պատգամավորը։
Աղբյուրը` Անուշ Միրզոյան

«ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունները կազդե՞ն Իրանին հարվածելու որոշման վրա»․ Սուրեն Սարգսյան
6310:24
ԱՄՆ-ում նոյեմբերի 3-ին միջանկյալ ընտրություններ են
10310:19
«Շաքիի դեպքից հետո Անին դարձավ մայրության, քաջության խորհրդանիշ»․ Անուշ Միրզոյան
7210:12
«Եռակողմ բանակցությունները կկայանան նոյեմբերի 10-11-ը՝ Աբու Դաբիում»․ Ուիթքոֆ
13809:49
«Իրանը կարող է հարվածել Եվրոպայում տեղակայված ԱՄՆ բազաներին՝ նոր ագրեսիայի դեպքում»․ Մոթթաքի
11209:31
Քաղաքապետարանի ստորին էշելոններում վրդովված են. «Հրապարակ»
7409:12
«Իշխանությունը նոր հեռուստահաղորդման կարիք ունի». Կարեն Հեքիմյան
10703:06
«Նա պատրաստ է անձամբ ստանձնել իր թիմի գործողությունների քաղաքական պատասխանատվությունը». Արմեն Հովասափյան
12001:06