«Իշխանությունը նոր հեռուստահաղորդման կարիք ունի». Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Իշխանությունը նոր հեռուստահաղորդման կարիք ունի:
«Երեկ չկարդացած զրո նամակ ունեի, այսինքն՝ բոլոր նամակները կարդացել էի: Այսօր առավոտյան գալիս եմ, էլփոստս բացում եմ ու նամակներին ո՛չ վերջ կա, ո՛չ դադար: Բա ես հիմա ի՞նչ անեմ»,- ասում է Փաշինյան Նիկոլը:
Ասեմ: Խորհրդային տարիներին «Утренняя почта» երաժշտական հեռուստահաղորդում կար: Ինչ-որ մարդիկ իբր (միգուցե՝ իրականում) նամակներ էին գրում և երաժշտություն պատվիրում: Այժմ կարելի է ավելի կատարելագործված «Утренняя почта» անվանմամբ հաղորդում հեռարձակել: Ըստ Փաշինյան Նիկոլին ուղղված նամակի բովանդակության, հնարավոր է երաժշտություն ընտրել և որպես նամակի պատասխան՝ եթերում հնչեցնել: Սա՝ իմիջիայլոց:
Իսկ եթե լուրջ, ապա Փաշինյան Նիկոլը մեծ ծավալի աշխատանք ունի կատարելու: Մասնավորապես՝ յուրաքանչյուր նամակին անհրաժեշտ է պատասխանել: Պատասխանը պետք է օրակարգային, նույնաբովանդակ և կարճ լինի, այն է՝ «եթե նոր Սահմանադրություն չընդունենք, աղետալի պատերազմ կլինի»: Եվ, քանի որ, ըստ Փաշինյան Նիկոլի, «նամակներին ո՛չ վերջ կա, ո՛չ դադար», ապա այդօրինակ պատասխանի դեպքում Նոր Հայաստանի Նոր Սահմանադրության ընդունմանն այլընտրանք չի լինի»:

«Իշխանությունը նոր հեռուստահաղորդման կարիք ունի». Կարեն Հեքիմյան
3103:06
«Նա պատրաստ է անձամբ ստանձնել իր թիմի գործողությունների քաղաքական պատասխանատվությունը». Արմեն Հովասափյան
7301:06
«Մենք գործ ունենք Լեհաստանում պետական հեղաշրջման հետ». Բոգդան Սվենչկովսկի
13000:19
«Եթե մեր խնդիրն իրար ոչնչացնելն է, և վերջում բոլորով միասին աղետ դիմավորելը, ապա այս ընթացքն իդեալական է». Վահե Հովհաննիսյան
91Երեկ, 22:30
«Apple-ը Գերմանիայի քաղաքական գործիչներին նախազգուշացրել է հեռախոսների հնարավոր կոտրման մասին»․ #Bild
263Երեկ, 19:25
«Հայերը զավթել են «Արևմտյան Ադրբեջանի» տարածքում գտնվող կրոնական հուշարձանները»․ Ազիզ Ալեքբերլի
111Երեկ, 17:54
«Փաշինյանը բացեց իր խաղաքարտերը». Արա Պողոսյան
112Երեկ, 17:36
«Չինացիները հետախուզության ոլորտում ԱՄՆ-ից հզոր են». Ոսկան Սարգսյան
98Երեկ, 17:24