Երեքշաբթի, 03 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Ցավում եմ, որ դուք անպատրաստ եք ներկայացել ԱԺ». Էդգար Ղազարյանը՝ Լիլիթ Մակունցին

«Ցավում եմ, որ դուք անպատրաստ եք ներկայացել ԱԺ». Էդգար Ղազարյանը՝ Լիլիթ Մակունցին
65
Այսօր, 11:00

Բյուջետային քննարկման ժամանակ, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցի պատասխանից հետո, ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանն ասաց. «Ցավում եմ, որ դուք անպատրաստ եք ներկայացել ԱԺ: Ցանկացած պաշտոնյա պետք է իր կարգավիճակին պատասխանատու վերաբերվի: Երբ գալիս եք զեկույցի, բոլոր հարցերի պատասխանները պետք է ունենաք: Մենք գրավոր հարցումներ անելու մեր իրավունքի մասին գիտենք ու կարող ենք անել ցանկացած պահի»: Մակունցն ասաց՝ ամենայն պատասխանատվությամբ է վերաբերվում ԱԺ ներկայանալուն:

Հիշեցնենք՝ ավելի վաղ պատասխանելով Ղազարյանի հարցին, Մակունցը խնդրել էր՝ բոլոր այն հարցերը, որոնք ենթադրում են թվեր, գրավոր ուղարկել: