«Անահիտ Ավանեսյանը Վարդենիսում դիահերձարան ունենալը նպատակահարմար չի գտնում». Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Անուշ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԱԺ-ում հարց ու պատասխանի ընթացքում պատգամավոր Արման Ղազարյանի հստակ հարցին, թե Վարդենիս խոշորացված համայնքում, որի բնակչության թիվը 40 հազար է, ինչո՞ւ չի գործում դիահերձարանը, Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, որ լուծումը գտել են, պետությունը փոխհատուցում է տեղափոխման հետ կապված ծախսերը, վերանորոգված ճանապարհներով 70 կմ դին բերելը հոգ չէ, նպատակահարմար չէ Վարդենիսում դիահերձարան ունենելը։ Ականջդ կանչի, Գնել Սանոսյան, փաստորեն ասֆալտապատելով մարզի ճանապարհները, առողջապահական բարեփոխում էիր կատարում։
Անահիտ Ավանեսյան, դուք երևի չեք տիրապետում, որ
1․ Բոլոր դիերը տեղափոխվում են քննիչի որոշումով, այսինքն՝ դիտարկվում են որպես դատա-բժշկական փորձաքննության ենթակա մահ, քանի որ օրենսդրորեն այլ կերպ չեն կարող մի բնակավայրից դին տեղափոխել այլ բնակավայր։ Այսինքն ձեր որոշմամբ դուք անարդյունավետ եք վատնում պետության ռեսուրսները։
2․ Ընդամենը վերջին 2 ամիսներին են դիակների տեղափոխումը անվճար դարձել, իսկ մինչ այդ Վարդենիսի Բկ-ի կողմից գանձվել է 20000 դրամ, կամ 1 կմ-ի համար 800 դրամ (կարող եք ուսումնասիրել Վարդենիսի Բկ-ի նախորդ տարիների գնացուցակները, որոնք հաստատվել են ՀՀ Գեղարքունիքի մարզպետների կողմից)։
3․ Դիահերձումից հետո Մարտունուց դին Վարդենիս տեղափոխվում է բացառապես հարազատների ֆինանսական միջոցներով, որը մեծ ծախս է հանդիսանում հարազատների համար։
4․ Դիակի տեղափոխման սանիտարա-համաճարակային նորմերի մասին անգամ չեմ էլ խոսում, նույն շտապ օգնության բրիգադը ծառայում է և´ որպես դիակ տեղափոխող, և´ հիվանդ տեղափոխող։
5․ Խնդրի բարոյական կողմեին չեմ անդրադառնում, քանի որ իմաստ չունի...
Հ․ Գ․ Մանիպուլյացիան և պոպուլիզմը վերջ ունի՞»:

«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
14400:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
362Երեկ, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
29918.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
29818.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
76715.08.2026, 11:24
«Ընդհանուր առողջապահությունն անվճար չի եղել ո՛չ պետպատվերի ժամանակ, ո՛չ այսօր, ո՛չ էլ լինելու է»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
101113.08.2026, 13:12
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը ստեղծել է հատուկ ստորաբաժանում՝ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար
304113.08.2026, 00:33
Հայտնի ջութակահար Սերգեյ Խաչատրյանը հաղթել է «Legend’s Race 2026» մրցույթում (լուսանկար)
199912.08.2026, 23:18