Նորից Ադրբեջանի պահանջո՞վ. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «ՔՊ-ում կարծում են, որ ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի ազատումը դրսի պահանջով է եղել։ Ուրբաթ օրը ԱԺ-ում ՔՊ ֆրակցիայի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Եղիշե Կիրակոսյանին ազատել է ինքը, քանի որ դժգոհություններ ունի նրա աշխատանքից։ Այն դեպքում, որ պաշտոնապես հաղորդվել էր, թե Կիրակոսյանն ազատվել է սեփական դիմումի համաձայն, և նման պայմանավորվածություն է ձեռք բերվել ամիսներ առաջ: Թե պատճառը որն է, և ինչ պայմանավորվածության համաձայն՝ չեն մանրամասնել։ Նիկոլ Փաշինյանը ևս չի մանրամասնել փակ նիստում իր դժգոհության պատճառները, սակայն խաղաղության գործընթացի մասին նրա խոսքից ՔՊ-ում եզրակացրել են, որ Կիրակոսյանի ազատման պահանջը գուցե դրել է Ադրբեջանը: Բանն այն է, որ Կիրակոսյանի հրաժարականի մասին տեղեկություններ կային նաև ամիսներ առաջ: Նա է ներկայացնում Բաքվի դեմ Երևանի հայցերը Մարդու իրավունքների եվրոպական և ՄԱԿ-ի արդարադատության դատարաններում: Նա այս պաշտոնը զբաղեցնում է 2018-ից և անձամբ դեմ է միջազգային հայցերը հետ կանչելուն: Իսկ դա խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերից է, Փաշինյանն արդեն հայտարարել է, որ փոխադարձության սկզբունքով դեմ չէ այդ լուծմանը:
Մինչդեռ Եղիշե Կիրակոսյանն իր հարցազրույցներում էլ չի թաքցրել վերաբերմունքը, ասել է, որ իրավական վեճերը չեն կարող խանգարել խաղաղության գործընթացին: Փակ հանդիպման ժամանակ Փաշինյանն ասել է նաև, որ խաղաղության գործընթացում դրական տեղաշարժ չկա, Ադրբեջանը շարունակում է պնդել բոլոր պահանջները, եթե չկատարեն՝ ռազմական ճանապարհով կհասնի բաղձալի միջանցքին։ Հավանաբար, Ադրբեջանը վստահ է եղել, որ Կիրակոսյանը միջազգային ատյաններում կշարունակի իր դեմ աշխատել, և նրան հեռացնելու պահանջ է դրել»:
Մանրամասները՝ թերթի համարում:

«Ձեր բնորոշմամբ՝ վարչապետի կողմից ժամանակից շուտ հաղթանակ հռչակելը, կարո՞ղ էր ազդել հաշվարկի վրա». դատավորը՝ Արամ Վարդևանյանին
1915:00
«Ցեղասպանության մեղադրանքով Միջազգային դատարանի առաջ կանգնածներն իրավունք չունեն Թուրքիային դասեր տալու»․ Դուրան
3014:53
«Ժողովրդավարությունը մեռնում է, երբ իշխանությունն իրեն վեր է դասում օրենքից». Դավիթ Մանուկյան
2614:36
«Հասկացանք, որ երախտապարտ եք ազգակործան պատուհասին, բայց դա մեր աչքը մի մտցրեք»․ Լիզա Ճաղարյան
3514:30
«Ցեղասպանության ճանաչումը Իսրայելի և Թուրքիայի համար քաղաքական հակամարտության շրջափուլ է»․ Ստեփան Դանիելյան
5113:48
«Հայաստանը կկարողանա՞ օգտագործել իսրայելական լոբբին աշխարհում՝ Թուրքիայի դեմ»․ Արեն Ափիկյան
4713:42
«Քաղաքական հայտարարություն է կատարվում ամբիոնից». Արամ Օրբելյան (տեսանյութ)
6113:36
«ԱՄՆ, Ֆրանսիայի նախագահների հայտարարությունները ուղղված են եղել Նիկոլ Փաշինյանին աջակցելուն». Արամ Վարդևանյան
5613:30