«Հայաստանի իշխանությունների արձագանքը կա՞»․ Արթուր Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իսրայելի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին․․․․
Իհարկե, կլինեն մարդիկ, հիմնականում կամ նույնիսկ բացառապես Հայոց Ցեղասպանության ճանաչման թշնամիներ, ովքեր կհայտարարեն․ «Իսրայելը Հայոց Ցեղասպանությունն օգտագործում է իր սեփական քաղաքական նպատակների համար»։ Բա չէ, ի սեր ձեր սիրուն աչքերի։ Քաղաքականության ողջ արվեստը այլ կողմերի հետ ընդհանուր շահերի (թեկուզև կարճաժամկետ) նույնականացումն ու քո երկարաժամկետ նպատակներին ի նպաստ օգտագործումն է։ Առավել բարդ է, երբ դիմացիդ կողմի հետ երկար աշխատելու կարիք կա՝ ապացուցելու համար, որ առկա է շահերի նույնացում, և որ անհրաժեշտ է որոշակի գործողություն քաղաքական նպատակներին հասնելու համար։ Ու կարևոր չէ, դիմացիդ կողմի քաղաքական շահը ներքաղաքական, թե արտաքին քաղաքական է։ Կարևոր է, որ կա համընթաց ալիք։
Հայաստանի իշխանությունների արձագանքը չեմ տեսել։ Կա՞։ Պատմական առիթ է փորձել ազդել տարածաշրջանում ձևավորվող գործընթացների վրա, հաշվի առնելով Իսրայել - Ադրբեջան սերը և Իսրայել - Թուրքիա ատելությունը։ Ռիսկ կանեն, թե՞ կվախենան։ Չէ որ Թուրքիան ու Ադրբեջանը ինքնիշխանին ու անկախին արգելել են խոսել Հայոց Ցեղասպանության մասին․․․»։

«ԿԸՀ-ն մերժել է Նարեկ Կարապետյանին կալանավորելու վերաբերյալ դատախազության միջնորդությունը»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
2916:48
«Իսրայելն ու Լիբանանը կշարունակեն բանակցությունները օգոստոսի 4-ին»․ Տայանի
6616:40
«Ամենացավալին այն է, որ քաղաքական որոշ ուժեր պարտվելուց հետո անհետանում են»․ Արշակ Սարգսյան
4216:18
«Երեմ Սարգսյանին վարույթից հեռացնողնե՛ր, կուզեիք, չէ՞, որ վաղը նա ձեզ պաշտպաներ»․ Գոհար Սավզյան
4516:12
«Սա չի հանդիսանում անձեռնմխելիությունից ընդհանրապես զրկում․ վերաբերում է մեղադրանք տալուն համաձայնությանը»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
5615:12
Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով (տեսանյութ)
5215:10
«Սա վտանգավոր նախադեպ է». Իվետա Տոնոյան (տեսանյութ)
5815:06
«Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի տարածքում գտնվող լոգիստիկ կենտրոններին ու նավթաբազային»․ Զելենսկի (տեսանյութ)
14615:05