«Նոր սահմանադրությունը կունենա տարածաշրջանային նշանակություն». Նիկոլ Փաշինյան

«2018 թվականի հեղափոխության հետ նոր Սահմանադրության օրակարգը եղել է։ Էն ժամանակ ես համարել եմ, որ դա իրագործելի չէ, ինչո՞ւ, որովհետև 2018 թվականի ապրիլի 9-ին ուժի մեջ մտավ էն Սահմանադրությունը, որն այսօր գործում է»,- «Իրական Հայաստան»-ի գաղափարախոսության նախագծի քննարկումների ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Նոր սահմանադրության մասին առաջարկած իմ թեզը շատ քննարկվեց, այն ներկայացվեց իբրև Ադրբեջանի կողմից առաջադրված պահանջի կատարում։ Իրականում, «Իրական Հայաստան»-ի գաղափարախոսության պայմաններում այն ունի բացարձակապես այլ նշանակություն։ Այս պայմաններում հնարավոր չի ժխտել, որ այն տեքստը, որը կարող է լինել՝ կունենա նաև տարածաշրջանային նշանակություն։ Բայց դեռ էն ժամանակվանից կար նոր Սահմանադրության օրակարգը, ընդ որում նույն հիմնավորմամբ, չնայած հիմնավորումը հիմա ավելի հարստացել է: Անտրամաբանական էր երկու ամիս ուժի մեջ լինող Սահմանադրությունը փոխել: Ինչո՞ւ էր անտրամաբանական, ոչ թե հիմնավորումն էր վերացել, այլ ի վերջո էլի լինելու էր նույն հարցը՝ խորհրդարանական կառավարման համակարգ, թե կիսանախագահական, և այս հարցի պատասխանը շատ դժվար կլիներ տալ, երբ խորհրդարանական համակարգը գործում էր ընդամենը 1-2 ամիս: Բայց նոր Սահմանադրության թեման շատ կարևոր է, մեկը այն հիմնավորմամբ, որը ես ինձ համար ունեի 2018 թվականին, մյուսը որ վարչապետի պաշտոնում լինելու բերումով այդ ընկալումը խորացել է։ Սահմանադրությունը պետք է լինի քաղաքացիների պայմանավորվածությունը երկրում ապրելու և հարաբերվելու կանոնների մասին»,-ասաց նա։

«Այս պահին ունենք «խաղաղության փակուղի»․ Շիրազ Խաչատրյան
5418:06
«Հաշմանդամություն ունեցող անձանց թոշակը 10 հազարով բարձրացրել էին, ընտրություններից հետո նրանց ընտանեկան նպաստը կտրել են»․ Ոսկան Սարգսյան
5217:48
Շվեդիայի վարչապետը հրաժարական է տվել
13317:36
«Հանրության մի ստվար մաս սկսել է աշխարհն ու սեփական պետությունը չափել բլոգների «պատուհաններից»․ Հակոբ Բադալյան
4917:30
«Արևմուտքը բացահայտ միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին»․ Շոյգու
8917:24
«Ընդդիմադիր լիդերները դուրս կգան բանտից, իսկ ովքեր արժանի են բանտում լինել, կլինեն բանտում»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
5517:18
«Ֆիդանի ու Ալիևի ճտերն անտեր չեն մնա․ մեր երկիրն անտեր կմնա»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
5017:12
«Կարելի է սիրել կամ ատել ՀՅԴ-ին․ բայց անողը պետք է արժանիքներ և գիտելիքներ ունենա»․ Անդրանիկ Թևանյան
5017:06