«Փաշինյանի հայրը չէր ուրախանա, որ իր անունով մրցաշար կազմակերպվեր», բայց արեցին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը երեկ մասնակցել են Փաշինյանի հոր անունը կրող ֆուտբոլային մրցաշարին, որը նվիրված էր Վովա Փաշինյանի 85-ամյակին։
Տեղեկացանք, որ մրցաշարի հեղինակը Տավուշի «ՆԻԿԱՐՄ» ֆուտբոլային ակումբի տնօրեն Արմեն Խաչատրյանն է։ Հիշեցնենք, որ և «ՆԻԿԱՐՄ»-ի տնօրեն, Իջևանի մարզադաշտի նախկին ղեկավար Արմեն Խաչատրյանը, և ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը իջեւանցիներ են և Փաշինյանի հետ սերտ հարաբերությունների մեջ են։ Նրանք, թերևս, Փաշինյանին հաճոյանալու համար են կազմակերպել ֆուտբոլային մրցաշար՝ վարչապետի հոր 85-ամյակին նվիրված։ Եվ Փաշինյանն էլ ընդունել է առաջարկը: Մինչդեռ Փաշինյանի երջանկահիշատակ հայրը երբևէ կապ չի ունեցել ֆուտբոլի հետ։ Կապ հաստատեցինք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ (1998-2002) Սուրեն Աբրահամյանի հետ հասկանալու համար՝ եղել է նախկինում այսպիսի բան, որ երկրի ղեկավարի ծնողի անունով մրցաշար կազմակերպվի Հայաստանում։ «Ես Նիկոլ Փաշինյանի հորը ճանաչում եմ, մի քանի անգամ հանդիպել եմ իր հետ, այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը պաշտոն չուներ, պարկեշտ, համեստ մարդ էր: Ինձ թվում է՝ այս ամենը իր սրտով չէր լինի, դրանից ինքը չէր ուրախանա: Դժվար թե նա դրվատանքի խոսք ասեր այդ միջոցառմանը»,- ասել է Սուրեն Աբրահամյանը։
Մանրամասները՝ թերթի համարում:

Առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ
5207:30
«Դու կես ժամ չես ծախսում քո սիրած մասնագիտությունը սովորելու վրա, բայց օրական 3 ժամ ծախսում ես ռիլերի վրա». Գոռ Վարդանյան
9203:06
«Մեր գործն է բոլորին ազատագրելն ու անկախացնելը». Հովհաննես Իշխանյան
108Երեկ, 23:48
Ալեքսանդր Լապշինը 5 տարի հետո խոստովանեց ճշմարտությունը». Նաիրի Հոխիկյան
158Երեկ, 23:24
Սինգապուրցիներն այժմ վարձատրվում են օրական 15 րոպե ընթերցանության համար
291Երեկ, 23:18
«Ուկրաինայում պատերազմն ամենաբարդ հակամարտությունն է, բայց լուծումը ժամանակի հարց է». Վենս
275Երեկ, 22:54
Հայտնի է՝ ովքեր կմասնակցեն Գրենլանդիայի համաձայնագրի ստորագրմանը
178Երեկ, 22:31
«Պահել Տիգրանաշենը հայկական». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
92Երեկ, 22:12