ՀՅԴ Բյուրոյի անդամները հանդիպել են ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ

Այսօր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը և Բյուրոյի անդամներ Լիլիթ Գալստյանն ու Արսեն Համբարձումյանը հանդիպել են Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ և Լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին հայտնել են ՀՅԴ ֆեյսբուքյան էջում։
«Արմեն Ռուստամյանն ընդհանուր գծերով տեղեկացրել է օրերս տեղի ունեցած ՀՅԴ 35-րդ Ընդհանուր ժողովի, ՀՅԴ Բյուրոյի նորընտիր կազմի, ընդունված հիմնական որոշումների և կուսակցության ռազմավարական առաջնահերթությունների մասին:
Մտքեր են փոխանակվել աշխարհաքաղաքական զարգացումների, տարածաշրջանում և, հատկապես, Հայաստանի շուրջ ծավալվող անվտանգային մարտահրավերների շուրջ:
Կարևորվել է ՌԴ-ի հետ մի շարք ուղղություններով, մասնավորապես՝ խորհրդարանական ձևաչափով համագործակցությունն ակտիվացնելու անհրաժեշտությունը:
ՀՅԴ Բյուրոյի անդամները հատուկ շեշտել են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ Բաքվում տեղի ունեցող ապօրինի դատավարության հետ կապված իրենց մտահոգությունները»,- նշված է հաղորդագրության մեջ։

«Հունիսի 7-ին Հայաստանը նորաոճ ձևով բաժանվեց՝ այս անգամ ՌԴ-ի ու Արևմուտքի միջև»․ Հայկ Դեմոյան
4201:06
«Դատարանն ու հանցագործը խաղում են նույն թիմում»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
5400:24
«Այսօր Ադրբեջանին զսպելու հարցում գլխավոր անելիքը հանրային դաշտի ձեռքին է»․ Տաթևիկ Հայրապետյան
4400:06
«Մի բան էն չասի՝ աչքի թայը հանելու են»․ Մհեր Հակոբյան
4900:00
«ՔԿՀ-ներում հացադուլներն ու ինքնավնասումները պայմանավորված են դատաիրավական համակարգի նկատմամբ անվստահությամբ»․ Մհեր Կարագոզյան
50Երեկ, 23:42
«Եթե ՍԴ ցանկացած որոշում ձեզ համար նախապես նշանակություն չունի, ապա ինչո՞ւ դիմեցիք ՍԴ»․ Արփինե Հովհաննիսյան
56Երեկ, 23:18
«Իսրայելի և Լիբանանի միջև շրջանակային համաձայնագիր է ձեռքբերվել». Ռուբիո
47Երեկ, 23:00
«Կարապետյանը, չմտնելով քաղաքականության մեջ, Հայաստանին շատ ավելի մեծ օգնություն կտար»․ Թաթուլ Հակոբյան
53Երեկ, 22:30