«Մոսկվան փորձում է ուտել Ուկրաինան, բայց այդ երկիրը դյուրամարս չէ». Նարինե Մկրտչյան

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ըստ ԶԼՄ-ների՝ ՌԴ նախկին դրածո նախագահ, այժմ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Ուկրաինայի և հրադադարի հարցերով Ռուսաստան-ԱՄՆ բանակցություններն անվանել է «ընթրիքի սեղան՝ «կիևյան կոտլետի» հիմնական ուտեստով:
Արդեն քանի տարի է Մոսկվան փորձում է ուտել Ուկրաինան, բայց այդ երկիրը դյուրամարս չէ և մնում է Մոսկվայի կոկորդում։
Մեդվեդևն իր իսկ «սրամտությունից» ոգևորված՝ հիշել է նաև բանակցությունների այլ ուտեստներ՝ «բրյուսելյան կաղամբ, բրիտանական ձուկ և չիփս, փարիզյան աքաղաղ»։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ի պատասխան Մեդվեդևի ցինիզմի, ընդգծել է, թե՝ «Մենք աղցան կամ կոմպոտ չենք, որ Պուտինի ճաշացանկում լինենք՝ չնայած նրա ախորժակին»
Զելենսկին հայերեն չգիտե, հակառակ դեպքում Մեդվեդևին կպատասխաներ հայերեն՝ կարճ ու կոնկրետ՝ «Ախորժակիդ՝ քացախ»»:

«Նիկոլ Փաշինյանը համակարգերը կազմաքանդող ապաքաղաքական կերպար է». Արմեն Հովասափյան
9402:06
«Ինչպե՞ս կարող ես տոնել, երբ հազարավոր ընտանիքների տունը մնացել է սահմաններից այն կողմ». Հակոբ Հակոբյան
10701:06
«Կարո՞ղ է «իրական Հայաստանի» գաղափարախոսները վաղն Անկախության հռչակման մասին որոշումն էլ չեղարկեն». Արթուր Խաչատրյան
9900:42
«Անկախություն շատ դժվար է ձեռք բերել, բայց շատ ավելի հեշտ է կորցնել». Դավիթ Մանուկյան
10000:12
«Անկախության տոնը այլևս չի կարող լինել միայն երգ ու պարի, դրոշների կամ գեղեցիկ բառերի օր». Սեյրան Օհանյան
106Երեկ, 20:12
«Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է». Հայկ Դեմոյան
95Երեկ, 19:54
«Ռուսաստանը Հայաստանի համար ճակատագրական ուժ է». Թաթուլ Հակոբյան
108Երեկ, 18:48
Առուշ Առուշանյանն է իր «Բիզնես» կուսակցությամբ ընտրությանը կմասնակցի ՔՊ-ի հետ՝ «Համերաշխություն» դաշինքով
108Երեկ, 18:12