Տարոն Մարգարյանին մեղադրում են ստորագրած որոշման համար, որը Փաշինյանի Կառավարությունն էլ է կայացրել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, ՀՀ Դատախազությունը Ազգային ժողով է ուղարկել 60 էջանոց մի փաստաթուղթ, որով փորձում է պատգամավոր Տարոն Մարգարյանի նկատմամբ մեղադրանք առաջադրել: Մինչդեռ 2018-ի օգոստոսից քննվել է այդ գործը, որին ներգրավված են 9 անձինք: Անցած 7 տարիների ընթացքում այս դատական գործը վախճան չի ունեցել, հիմա դատախազությունը որոշել է նույն արարքը վերաորակավորել:
Ինչի մասին է խոսքը. Տարոն Մարգարյանին իրավապահները մեղադրում են, թե դպրոցների և մանկապարտեզի հարակից հողատարածքներից կտորներ է օտարել, որոնք չեն ծառայել ուսումնական նպատակների: Բայց ուշագրավն այն է, որ 2021 թ. դեկտեմբերին քննիչները, քննելով երկարամյա գործը, հրաժարվել են մի հանցակազմից, որը հիմա նորից են փորձում առաջ քաշել:
Իսկ հիմա ամենազավեշտալին: 2021թվականին, Նիկոլ Փաշինյանի կառավարության որոշմամբ, Երևանի կենտրոնի Իսակով պողոտայի 13/12 հասցեի «Երևանի երաժշտական հ. 13 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ին պատկանող տարածքը՝ 9446 քմ մակերեսով և 360 քմ մակերեսով կաթսայատան շինությունը վերցրել են դպրոցից ուղղակի վաճառքով՝ առանց աճուրդի, տրամադրել են «Արմենիա վայն գործարան» ընկերությանը, որը տարածքում բիզնես կենտրոն է կառուցվել: Այսինքն՝ դարձյալ դպրոցին հարակից տարածքը ուսումնական նպատակի չի ծառայել, բայց այս դեպքում որևէ մեկը չի պատժվել, քանի որ իրավապահները հանցակազմ չեն տեսել:
Ստացվում է, որ արարքը, որն արել է Տարոն Մարգարյանը՝ որպես նախկին քաղաքապետ, հանցանք է համարում դատախազությունը, մտնում է ԱԺ՝ փողերի լվացման մեղադրանք առաջադրելու համար, իսկ երբ նույն արարքը կատարում է գործող Կառավարությունը, հանցանք չկա:
Ահա ընտրովի արդարադատության կոնկրետ, փաստարկված դրսևորում»:

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան հանրաքվեների վերաբերյալ հռչակագիր կստորագրեն
5809:12
«ԱՄՆ-ն քննարկում է Ուկրաինային Patriot-ի ոչ առաջադեմ հրթիռների արտադրության լիցենզիա տրամադրելու հնարավորությունը»․ Թրամփ
6909:00
«Քաղաքական մանիպուլյացիայի կարևոր գործիքներից մեկը «հակադարձ հոգեբանությունն» է». Արմեն Հովասափյան
5208:48
«Շահի աշխարհում հայերս «արժեք», «քաղաքակրթություն» ասելով կարծում ենք՝ հնարավոր է ապահովել հարատևում». Արա Պողոսյան
9703:06
«Որևէ տարածքի նկատմամբ փաստացի վերահսկողությունը չի կարող փոխել այնտեղ գտնվող մշակութային ժառանգության ազգային, պատմական ինքնությունը». ԱԺԲ
9602:06
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել իր նախկին մամուլի քարտուղար Յուլիա Մենդելի նկատմամբ
19300:18
«Իրանը Օմանում կայանալիք հանդիպման ժամանակ կներկայացնի Հորմուզի նեղուցով անցնող նոր երթուղի». Արաղչի
219Երեկ, 21:18
«Թրամփը մեծացնում է Կոնգրեսի ընտրություններում ընտրողների մասնակցության մակարդակը». #CBS
207Երեկ, 20:18