«Եթե 8 հոգով ինտենսիվ ծեծել են, դատաբժիշկը պետք է տար ավելի բարդ նկարագրություն»․ Արփինե Սարգսյան

Եթե 8 հոգով ինտենսիվ ծեծել են Տիգրան Ուլուբաբյանին, թե՛ հիվանդանոցը, թե՛ դատաբժիշկը պետք է տային ավելի բարդ նկարագրություն, քան ֆիքսված է»,- Աժ-ում ի պատասխան արցախցի Տիգրան Ուլուբաբյանի՝ ոստիկանների կողմից խոշտանգման դեպքի մասին հարցին, ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ «Եթե պարզվի, որ կա կեղծ մեղադրանք ոստիկանների նկատմամբ, ապա վրա կհասնի պատասխանատվություն՝ սուտ մատնության համար»,- շարունակեց նախարարը՝ նշելով որ Հայաստանում լինի ՀՀ քաղաքացի, թե ԼՂ բռնի տեղահանված անձ, եթե կա իրավունքների խախտման փաստ՝ մոտեցման տեսանկյունից չկա տարբերություն։ Նա կոչ արեց միակողմանի չքննարկել այս հարցը։
Նախարարը նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ ո՛չ հաստատում է եղածը, ոչ էլ՝ հերքում։ «Կոնկրետ գնահատականներ կտրվեն հաստատվելու կամ հերքվելու պարագայում։ Պետք է քննություն լինի»,- ասաց նախարարը։
«Քննչական կոմիտեն պետք է կրկին հարցաքննի ոստիկաններին, տուժողին, առերեսում իրականացվի, բոլոր դատավարական գործողությունները տեղի ունենան։ Առանց դատավարական գործողությունների գնահատական տալ չի ստացվի, դա կլինի միակողմանի։ Ես ՆԳ նախարար եմ և կարիք ունեմ գործը օբյեկտիվորեն հասկանալու, որը մի կողմից կպաշտպանի մեր քաղաքացուն, եթե ոստիկանի կողմից եղել է ներգործություն, մյուս կողմից էլ, եթե չկա ներգործություն, այլ կա զրպարտանք՝ պաշտպանել ոստիկանության այն ծառայողին, որը նման քայլ չի կատարել։ Նորից եմ ասում՝ այդ դեպքի մասով այս պահին չեմ կարող գնահատականներ տալ»,- նշեց նա։

Ռուսաստանի ամենահարուստ գործարարների կարողությունը 2026 թվականին նվազել է 24 միլիարդով. Bloomberg
119:30
Զելենսկին հայտարարել է ՌԴ բանակի ռեկորդային կորուստների և Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
2919:12
Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Հայրապետին
4319:00
«Խամենեին հրամայել է հարվածներ հասցնել՝ «առանց աշխարհագրական սահմանափակման»». Վարդան Ոսկանյան
6118:36
Աֆղանա-պակիստանյան սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել
11817:01
«40 միլիարդ դրամ քաղաքացու գրպանից. անձնագի՞ր, թե՞ անհասանելի շքեղություն». Արշակ Սարգսյան
8816:18
Ցյուրիխի ոստիկանությունը բողոքի ցույցերը ճնշելու համար օգտագործել է ռետինե փամփուշտներ, ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ (տեսանյութ)
13916:02
Ֆրանսիական ավագ դպրոցների աշակերտների միությունը կոչ է արել շրջափակել լիցեյները
12515:55