«Աբազյանի բարեկամուհին հրաժարականի դիմում է ներկայացրել»․ Կարապետ Պողոսյան

Իրավապաշտպան, ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Շիրակի Պետական Համալսարանից շարունակվում է ահազանգը
Պարզվում է ԲՈՒՀ֊ի տարեկան բյուջեի 30%-ը, որպես աշխատավարձ ստանում են 10-15 յուրայիններ, մինչդեռ համալսարանում կա մոտ 400 աշխատող։
Յուրայիններ են կամ ԲՈՒՀ֊ի ավիրման փայատերերից է․
Կրթության որակի բաժնի պետ, Արսեն Թորոսյանի ազգականը, ըստ մասնագետների բացարձակ չի տիրապետում գործին։ Վարչապետի խորհրդական Հ. Մաթևոսյանի խնամի, 80 անց մարդ, ով նույնիսկ իմ ուսանած տարիներին արդեն անպիտան էր կրթություն կազմակերպելու գործում։ Իրավաբանական բաժնի պետը՝ ռեկտորի ազգականը։ Դեկաններից մեկը՝ ով հանդիսանում ԱԱԾ տնօրեն Աբազյանի ընկերոջ կինը, ըստ աշխատակիցների նաև հիմնական ինֆորմացիայի և գործակալների հավաքագրողը։
Ցանկը կթարմացվի
ԲՈՒՀ-ում վերջին տարիներին առանց որևէ հիմքի փակվել են ամբիոններից մեծ մասը, պատճառը 44-օրյա պատերազմից հետո գիտխորհրդի կողմից փաշինյանի հրաժարականի պահանջն էր, որը աննախադեպ էր ՀՀ ում։
Ըստ համալսարանի արժանապատիվ հայերի, հստակ ծրագիր է իրականացվում, որը միտված է հաստատությունը թուլացնելուն և լուծարելուն, գործընթացը կազմակերպում և ղեկավարում է կառավարման խորհրդի նախագահ, հայտնի սոռսական Լևոն Բարսեղյանը, ռեկտոր Սերոբյանի ձեռամբ»։
Կարապետ Պողոսյանը մեկ այլ գրառմամբ հայտնում է․ «Փոքր, բայց կարևոր հաղթանակ։ Մեր հետևողականության արդյունքում Շիրակի Պետական Համալսարանում ԱԱԾ տնօրեն Աբազյանի բարեկամուհին հրաժարականի դիմում ներկայացրեց, ԲՈՒՀ-ում սկսեց քանդվել գործակալական ցանցը։ Գիտխորհրդի անդամները հրաժարվել են իմ դեմ արտահայտվելուց, չնայած ռեկտորի ժամ ու կես ելույթ/հորդորի։
Շարունակելու եմ հետևողական լինել իմ ԲՈՒՀ-ում տեղի ունեցող գործընթացներին»։

«Ազգային կրթությունը ՀՀ գոյության, ինքնիշխանության և ապագայի միակ վստահելի երաշխիքն է»․ Մհեր Մելքոնյան
72806.11.2026, 15:24
«Ուսուցչի հեղինակությունը խաթարելով՝ չենք կարող կառուցել անվտագ դպրոց». Սուսաննա Նազարյան
79104.11.2026, 23:48
Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը. «Հրապարակ»
82403.11.2026, 09:00
«Դե արի ու երեխա կրթիր, երբ երկրիդ ճակատագիրը որոշողները գյադայական մակարդակի թատրոն են ներկայացնում». Կարին Տոնոյան
104130.10.2026, 14:30
«Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել․ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով»․ Արտենիի միջնակարգ դպրոց
118426.10.2026, 11:00
«Սա է նիկոլի ու ժաննայի «կրթության» հայեցակարգը»․ Արամ Գևորգյան
128524.10.2026, 14:48
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ ուսանողական վիզաների մասին
137323.10.2026, 00:36
«Հասկանում եմ՝ ինչու բոլոր երկրներում սկսվել է դասավանդողների դեֆիցիտ». Իզաբելլա Աբգարյան
147920.10.2026, 22:48