«Ի՞նչն ենք զիջել, մի հատ ասեք, էլի»․ Նիկոլ Փաշինյան

«Եթե ունենք խաղաղություն, խնդիր չկա դրանում, բայց եթե կողմերից մեկը չի ուզում խաղաղություն, անընդհատ նոր նախապայմաններ է առաջադրում, իսկ այդ նախապայմաններն առաջադրելն արդեն նշան է, որ չի ուզում խաղաղություն, որովհետև սա էլ պետք է լինի, սա էլ պետք է լինի, սա էլ պետք է լինի։ Ո՞րն է ապագայի նկատմամբ Հայաստանի տեսլականը, մինչև ո՞ւր զիջել, եթե չենք զիջում, բայց Ադրբեջանը շարունակում է»,- Հանրայինի եթերում դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հարցրեց լրագրողը։ «Ի՞նչն ենք զիջել։ Զիջումների թեմային պետք է շատ լրջորեն վերադառնանք, ընդ որում՝ սկսած 2020 թվականից և դրան նախորդող շրջանից, որովհետև զիջել ենք ի՞նչը, որովհետև՝ սկսած Լեռնային Ղարաբաղից, մենք այս հարցին էլ պետք է, ի վերջո, անդրադառնանք և գնահատական տանք, երբ ողջ միջազգային հանրությունը փաստաթղթավորված ձևով Լեռնային Ղարաբաղը ճանաչել է և ճանաչած է եղել ողջ ընթացքում՝ որպես Ադրբեջանի մաս։ Մենք այս իրադրությանը պե՞տք է գնահատական տանք։ Սա շատ կարևոր ֆունդամենտալ խոսակցություն է, և այս ֆունդամենտալ խոսակցության մասին է իրականում նաև «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը, որովհետև նույն Կիրանց-Ոսկեպար հատվածում ի՞նչ ենք զիջել, մենք որևէ բան զիջե՞լ ենք, իսկ եթե զիջել ենք, ի՞նչ ենք զիջել։ Սա շատ կարևոր հարց է, ես չեմ հավակնում, որ այսօր մենք այս հարցին անդրադառնանք, բայց ես պատրաստ եմ մի օր հատուկ այս թեմայով նստենք, բաց խոսենք։ Զիջել, զիջել, զիջել, ի՞նչ ենք զիջել․․․»,- ասաց Փաշինյանը։

«Նավթը արագորեն կէժանանա, հենց որ Իրանի հետ ռազմական հակամարտությունն ավարտվի». Թրամփ
5521:07
«Բաքվի և Երևանի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’s
8720:37
«Վաղը ՔՊ-ն է կանգնելու նույն կոտրված հայելու առաջ»․ Սոնա Աղեկյան
8017:36
«224 զոհվածների տարելիցը պետական օրակարգում գրեթե չերևաց»․ Դավիթ Անանյան
8017:24
«Մակրոնը սահմանել է իր անհատական հակառեկորդը»․ Արտակ Զաքարյան
7917:12
«Խաղաղություն չի լինում, եթե կոնֆլիկտի պատճառները չեն քննարկվում և չեն հաղթահարվում»․ Իրինա Յոլյան
8016:54
«Ադրբեջանն իր հետագա քաղաքական պահանջների համար հիմք է ստեղծում». Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
6816:48
«ԱՄՆ-ն ցանկանում է վերադառնալ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին»․ #CNN
18416:42