«Ի վիճակի չեք ոչ սևերին զատել, ոչ հանցագործներին պատժել». Արման Բաբաջանյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քաղաքականությունը գաղափարների մրցակցություն է, ոչ թե մղկտալու հրապարակ։ Իսկ եթե դժգոհ եք քարոզչական մթնոլորտից, խնդրում ենք սկսեք ձեզնից՝ վարչական ռեսուրսի չարաշահումից, անօրինական և անանուն սոցիոլոգիաներից և ողջ դաշտը պիտակավորելուց:
Մենք համերաշխություն ենք բերում, դուք շարունակում եք դաշտը սև ու սպիտակի բաժանել: Ձեր ապիկար կառավարմամբ ապացուցել եք, որ ի վիճակի չեք ոչ սևերին զատել, ոչ հանցագործներին պատժել: Վարդանիկն ու Մարտունիկը այս ընտրություններում ձեր միակ փրկությունն են՝ հրեշների ֆոնին դուք հրեշտակ եք: Շնորհակալ եղեք նրանց՝ իրենց մասնակցության համար:
Եթե իրական համերաշխություն եք ուզում, եկեք բաց և ուղիղ խոսքի հարթակ՝ ծրագրերի շուրջ բանավիճելու։ Այստեղ կիմանանք՝ ով ինչ ունի առաջարկելու Գյումրիին։
Որովհետև վերջում ընտրությունը քաղաքական ճառերով չի որոշվում, այլ մարդկանց հանապազօրյա կյանքը փոխող գործերով»:

Սամվել Կարապետյանը հանդես է գալիս հրատապ հայտարարությամբ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
15003:36
«Սա հաղթած թիմի տեսք չի». Լևոն Զուրաբյան
8003:30
Ծեծկռտուք՝ Նոր Արեշում (տեսանյութ)
5903:24
«Ռեժիմի նոր մանիպուլյացիաները». Արթուր Խաչիկյան
6903:18
«Ուղիղ ցուցում՝ Վահագն Հովակիմյանին, ուղիղ հրավեր ընդդիմությանը՝ բախման ու արյունահեղության». Արգիշտի Կիվիրյան
6303:12
«Ժողովրդի ձայնը գողացողը պատասխանատվության է ենթարկվելու». ԴՕԿ
103Երեկ, 17:24
«Կարևորը՝ ձևավորվի ԱԺ, որը նպաստելու է Հայաստանի անվտանգությանը և զարգացմանը»․ Վաղարշակ Հարությունյան
91Երեկ, 17:06
«Այսօր ազգը զարթոնքի պահանջ ունի»․ Արտակ Սարգսյան
86Երեկ, 16:54