Արփի Դավոյանը հարցաքննվել է որպես վկա․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանի գործողությունների մասով քննությունը քննչական կոմիտեում դեռևս շարունակվում է։ Ինչ է այսքան քննում նախաքննական մարմինը և ինչի է ապասում՝ թերևս դժվար չէ կանխատեսել։
Հարցում էինք ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն հետևյալ բովանդակությամբ, որ 2018 թվականին ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում քննվել է մի գործ, որով անցել է Արփի Դավոյանը: Նախնական տեղեկություններով՝ նա ՍՊԸ-ներ է հիմնադրել, ինչ-որ ներկրումներ արել, ապա խաբել պետությանը: Նա 2018 թվականի ապրիլից հետո ՊԵԿ քննչականում անգամ հարցաքննվել է: Հաշվի առնելով այդ իրողությունը, համաձայն ՀՀ Սահմանադրության 27 և 27.1 հոդվածների և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի՝ խնդրում ենք տեղեկացնել.
Ի՞նչ գործ է եղել հարուցված, որով անցել է Արփի Դավոյանը:
Ի՞նչ կարգավիճակ ունի նա քրեական գործով:
Ի՞նչ փաստական հանգամանքներ են պարզվել Արփի Դավոյանի գործունեության մասով:
Ի պատասխան՝ Գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում քաղաքացի Արփի Դավոյանը հարցաքննվել է որպես վկա և դատավարական այլ կարգավիճակ չի ունեցել։ Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։
Այսպիսով, Արփի Դավոյանը, որ օրուգիշեր ԱԺ ամբիոնից բարոյախրատական դասեր է տալիս ընդդիմախոսներին, քրեական գործով վկա է անցնում:
Իհարկե, վկայից մեղադրյալ մեկ քայլ է, բայց թերևս ոչ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք: Կամ դա կլինի այն ժամանակ, երբ Արփի Դավոյանը դուրս գա խմբակցությունից:
Ի դեպ, ամիսներ շարունակ թիմից նեղացած Արփի Դավոյանը չի մասնակցում ՔՊ վարչության նիստերին: Տիգրան Ավինյանի մասով կոռուպցիոն ներթիմային բացահայտումներից, դրա հետևանքով՝ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում մերժվելուց հետո Արփի Դավոյանը նեղսրտել է, չի գնում կուսակցության վարչության նիստերին»:
Մանրամասները՝ թերթի համարում:

«Արդյո՞ք նման դեպքերը կարող են նպատակ ունենալ Սյունիքի բնակչության շրջանում անապահովության զգացում ձևավորելու»․ Շիրազ Խաչատրյան
415:24
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում (տեսանյութ)
2915:12
«Պաշտպանական կողմը չի ընդունում առաջադրված մեղադրանքը». Ամրամ Մակինյան (տեսանյութ)
2615:06
«Ալիևը «բոչկա է գլորել» Նիկոլ Փաշինյանի վրա»․ Ոսկան Սարգսյան
3515:00
Լուկաշենկոն կոչ է արել Հայաստանին՝ չշտապել ԵՄ-ին անդամակցելու և ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցում
6614:48
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
3614:42
«Ռիսկ չեն անում նույնիսկ ասել՝ ինչ ա եղել»․ Անժելա Էլիբեգովա
6413:36
«Եվրոպական համայնքը չի կարող պարզապես դիտորդի դերում մնալ»․ Նարեկ Կարապետյանը՝ ԵԽԽՎ-ում (տեսանյութ)
6413:30