«Այն բանից հետո, երբ ինձ հեռացրեցիք կուսակցությունից, դուք ամենալավը չեք»․ Հովիկ Աղազարյանը՝ Սիսակ Գաբրիելյանին

««Մենք աշխարհի ամենալավ իշխանությունն ենք»․ ո՞վ է այս արտահայտության հեղինակը»,- դիմելով Հովիկ Աղազարյանին՝ հարցրեց ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։ Աղազարյանն ընդունեց, որ դա իր խոսքերն են՝ շարունակելով․ «Այն բանից հետո, երբ ինձ հեռացրեցիք կուսակցությունից, դուք ամենալավը չեք և շատ վատն եք»։ Սիսակ Գաբրիելյանը հիշեցրեց, որ Աղազարյանը մեկ այլ առիթով էլ ասել է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հավերժ կառավարի։
Հիշեցնենք, որ Հովիկ Աղազարյանն իր ելույթում քիչ առաջ շեշտել էր, որ ամեն ինչ կանի, որպեսզի Նիկոլ Փաշինյանն այլևս չվերարտադրվի, քանի որ կդառնա ավտորիտար ղեկավար։
Հաջորդիվ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը կատակեց․ «Տիկին դատախազ, Հովիկ Աղազարյանի հայտարարության համար, որ իրենք ամենալավ իշխանությունն են և Նիկոլ Փաշինյանը պետք է հավերժ ղեկավարի, մենակ այդ արտահայտության համար միջնորդեք՝ ցմահ ազատազրկվի»։

«Այս իշխանությունն իր ձեռքերն է տաքացնում Երևանում կատարված և կատարվող շինարարությունների վրա»․ Ոսկան Սարգսյան
1719:24
«Այլանդակ բառամթերքով իշխանամետներն անձեռնմխելի են, իսկ ընդդիմադիրները մանրադիտակի տակ են»»․ Դերենիկ Մալխասյան
2719:00
«Համաշխարհային հակամարտության սկսվելու հավանականությունն ամենաբարձրն է 1945 թվականից ի վեր»․ Մեդվեդև
12118:08
«Մեր երկար ձեռքը կհասնի ձեզ». Նեթանյահուն նախազգուշացրել է Իսրայելի հակառակորդներին (տեսանյութ)
13317:43
«25 տարի է՝ Հայաստանը չի կարողանում դուրս գալ մոնիթորինգի տակից»․ Արթուր Դանիելյան
5817:24
«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և բարձրաստիճան այլ դիվանագետների
6017:18
««Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին»․ Արտակ Զաքարյան
6217:12
ԲՀԿ-ն հայտարարություն է տարածել
6216:54