«ՀՅԴ-ն ոչ մեկին բացատրություն տալու անհրաժեշտություն չունի». Իշխան Սաղաթելյան

«Դաշնակցությունն էլ կողմ քվեարկեց, որ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության. այդ թեման Քոչարյանի և Սերժ Սարգսյանի թիմակիցներն են բացել»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողի այդ դիտարկմանը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը պատասխանեց, որ ինքը այդ թեմայով բազմիցս արտահայտվել է. «Ռոբերտ Քոչարյանը մեր գործընկերն է, գրեթե ամեն օր շփումներ եմ ունենում: Սերժ Սարգսյանի հետ անհրաժեշտության դեպքում հանդիպում ենք, քննարկում ենք, ես իմ բոլոր տեսակետները այդ հարցերի վերաբերյալ ասել եմ: Լրացուցիչ հրապարակային ասելիք չունեմ»:
«Ձեր ասածից տպավորություն էր, որ Դաշնակցությունը ոնց որ Քոչարյանին ներկայացրել է բացատրություն, թե ինչու է Նիկոլ Փաշինյանին կողմ քվեարկել»,- հնչեց նման տեսակետ, ինչին պատգամավորը արձագանքեց. «Դաշնակցությունը որևէ մեկին բացատրություն տալու անհրաժեշտություն չունի, որովհետև մենք մեր անելիքի համար բացատրություն ենք տալիս մեր շարքերին, մեր ընտրողներին: Ռոբերտ Քոչարյանի հետ մենք ձևավորել ենք դաշինք, շատ սերտորեն, փոխվստահության մթնոլորտում աշխատում ենք, որևէ խնդիր չունենք»:

«Առաջիկա շաբաթները կամ ամիսները վճռորոշ կլինեն Եվրոպայում խաղաղության համար»․ Մերց (տեսանյութ)
019:24
«ՀՀ-ում ռուսական զորակազմի ներկայությունը կարգավորվում է երկկողմ պայմանագրերով, մենք մտադիր ենք պահպանել դրանք»․ Զախարովա (տեսանյութ)
6319:01
«Ուժեղ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի որևէ տիղմից արձան չի լինելու». Անդրանիկ Գևորգյան (տեսանյութ)
4418:48
«Մարդկանց քաղաքական հայացքների պատճառով աշխատանքից ազատել եք»․ Անդրանիկ Գևորգյան (տեսանյութ)
3918:42
«Բա ո՞նց եղավ, որ «Դաշնակցություն»-ը դարձավ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական կամակատարը»․ Հայկ Կոնջորյան (տեսանյութ)
4618:30
«Թող շները պատմեն իրար՝ տեսե՛ք, քաջ է՝ հաչում է փղի վրա»․ Արթուր Խաչատրյանն ԱԺ-ում առակ պատմեց (տեսանյութ)
5118:18
«Իսկական լեգենդների ժամանակներ էին, հզորների ու հանճարների ժամանակներ»․ Արա Պողոսյան (տեսանյութ)
5317:48
«Կզածը միշտ էլ «աննորմալ» է համարում կզել չցանկացողին»․ Էդգար Էլբակյան
5817:36