Վրաստանը վերականգնում է Սաակաշվիլու օրոք չեղարկված՝ «Հայրենիքի դավաճանություն» հոդվածը

Վրաստանի խորհրդարանը կողմ է քվեարկել երկրի Քրեական օրենսգրքում «Հայրենիքի դավաճանություն» հոդվածը վերականգնելուն, որը չեղարկվել էր 2007 թվականին՝ նախագահ Միխայիլ Սաակաշվիլու օրոք։
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն հայտարարել է, որ Քրեական օրենսգրքում այս հոդվածի չեղարկումը թելադրված էր այն ժամանակվա իշխանությունների գիտակցմամբ, որ ապագայում պատասխանատվություն են կրելու հանցավոր գործունեության համար։
«Հայրենիքի դավաճանություն» հոդվածը նախատեսում է պատիժ՝ պաշտոնյաների կողմից հակասահմանադրական պայմանագրեր կնքելու, արտաքին անվտանգության ոտնձգության, պետական գաղտնիքի հրապարակման, լրտեսության, դիվերսիայի, դավադրության կամ սահմանադրական կարգը տապալելու նպատակով ապստամբության համար։
Վրացական ընդդիմությունը կարծում է, որ Քրեական օրենսգրքում հոդվածի վերականգնումն իշխանություններին անհրաժեշտ է նախկին իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցության և նրա առաջնորդ Սաակաշվիլու դեմ հայտարարված դատական գործընթացի համար։ Այդ նպատակով խորհրդարանում արդեն իսկ ստեղծվել է ժամանակավոր քննիչ հանձնաժողով՝ նախկին իշխանությունների հանցավոր գործունեության փաստերը պարզելու համար։

«Մոլագարը մերժվում է բոլոր կողմերից. դա է իր հիստերիայի հիմնական պատճառը». Ստեփան Դանիելյան
3901:12
«Մեկ տարի է՝ Մայր Աթոռում չեմ եղել». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
48Երեկ, 23:24
Խոշորագույն հարված Մոսկվայի վրա. շարքից դուրս է եկել նավթավերամշակման գործարանը (տեսանյութ)
123Երեկ, 22:53
Խամենեին լիազորել է փոխըմբռնման հուշագրի ստորագրումը
121Երեկ, 22:26
«Էս փաստը մեր «լեգիտիմներին» պիտի որ ահագին անհանգստացնի». Արթուր Դանիելյան
81Երեկ, 22:12
«Միջնակարգ դպրոցը չավարտող տղաների մասնաբաժինը 58.3%-ից դարձել է 63.7%». Արմեն Մուրադյան
75Երեկ, 21:54
«Քաղաքի կոլապսն անտանելի է. Երևանի կառավարիչները պետք է փոխվեն». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
58Երեկ, 21:24
«Երբ մեր ժողովուրդը ճիշտ կգտնի, կկանգնի ոտքի». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
68Երեկ, 21:06