Ուկրաինան Լեհաստանից ստացել է 5 հազար Starlink տերմինալ

Լեհաստանն Ուկրաինային է փոխանցել 5000 Starlink տերմինալ, որոնք կօգտագործվեն կարևոր ենթակառուցվածքային օբյեկտներում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի թվային փոխակերպումների նախարար Միխայլո Ֆեդորովը։
«Եվս 5000 Starlink տերմինալ է ստացվել Լեհաստանից: Ընդհանուր առմամբ, Ուկրաինան ստացել է ավելի քան 50000 Starlink տերմինալ, որոնցից ամենաշատը՝ Լեհաստանից՝ 29500»,- գրել է նա Telegram-ի ալիքում։
Պաշտոնյան պարզաբանում է, որ տերմինալները պետք է ապահովեն անխափան հաղորդակցություն կարևոր ենթակառուցվածքային օբյեկտներում։
Ավելի վաղ Լեհաստանի թվայնացման նախարարությունը հայտնել էր, որ Լեհաստանի իշխանությունները 2022 թվականից մինչև 2024 թվականի վերջը ծախսել են 83,5 միլիոն դոլար՝ Ուկրաինայի համար նախատեսված 24,5 հազար Starlink արբանյակային կապի տերմինալների բաժանորդագրությունների գնման և վճարման վրա։ 2025 թվականին Վարշավան նախատեսում է այդ նպատակների համար հատկացնել 20 միլիոն դոլար։ Նախարարությունը նաև պարզաբանել է, որ Starlink-ի վերաբերյալ Վարշավայի և Կիևի համաձայնագրի ժամկետը լրանում է սեպտեմբերի 30-ին։

Աֆղանա-պակիստանյան սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել
9617:01
«40 միլիարդ դրամ քաղաքացու գրպանից. անձնագի՞ր, թե՞ անհասանելի շքեղություն». Արշակ Սարգսյան
7516:18
Ցյուրիխի ոստիկանությունը բողոքի ցույցերը ճնշելու համար օգտագործել է ռետինե փամփուշտներ, ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ (տեսանյութ)
12516:02
Ֆրանսիական ավագ դպրոցների աշակերտների միությունը կոչ է արել շրջափակել լիցեյները
11215:55
Մայր Աթոռում Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Սուրբ Պատարագի ավարտին կատարվեց Հայրապետական մաղթանք
6115:42
«Եվրոպայում կան քաղաքական գործիչներ, որոնք չեն վախենում խոսել պատմական ճշմարտության մասին». Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
6715:30
Բացահայտվել է սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության վերաբերյալ հանգամանքներ․ երեք անձ կալանավորվել է
7515:18
«Էդվարդ Ասրյանը բանակում այսքան մեծ թվով մահերից հետո ինչո՞ւ չի հեռացվում գլխավոր շտաբի պետի պաշտոնից». Ոսկան Սարգսյան
8115:00