«Ավելորդ է վաղաժամ ոգևորվել իշխանական ուժի պարտություններով». Գարիկ Քեռյան
![]() 427 Կիրակի, 06 ապրիլի, 2025 թ., 17:48 Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տեղական ինքնակառավարման մարմինները ունեն իրենց բաժին դերակատարումը պետական կառավարման մեխանիզմներում և քաղաքական գործընթացներում: Յուրաքանչյուր պետության պետական քաղաքական իրողություններով պայմանավորված այդ դերակատարումը տարբեր աստիճանի ազդեցություններ ունի: Հայաստանում խիստ բևեռացված մոտեցումներ կան: Ոմանք համայնքային ավագանու և համայնքապետերի ընտրությունները համարում են խիստ կարևոր, ոմանք էլ նսեմացնում են դրանց նշանակությունը: Իսկ իրականում ինչպիսին է իրավիճակը մեզ մոտ: Համայնքապետերի իշխանամետ լինելն անհրաժեշտ է մեծամասամբ տեղերում համապետական ընտրությունների ժամանակ ընտրողների քաղաքական վարքը վերահսկելու, կողմ ընտրազանգվածի քանակը ավելացնելու համար: Եթե մեծ երկրներում, որտեղ հիսունից հարյուր միլիոն մարդ է քվեարկում, նշվածը բարդագույն կամ անհնար իրականանալի գործ է, ապա յոթ ութ հարյուր հազար ընտրազանգվածի դեպքում դա դառնում է վճռորոշ, որովհետև փոքր պետություններում վարչական ռեսուրսն ու լծակները հետխորհրդային ժամանակաշրջանում միշտ վճռորոշ են եղել: Այստեղից էլ մթնոլորտի շիկացումը և պայքարի թեժացումը ՏԻՄ ընտրություններում: Զարգացման ծրագրեր, մանկապարտեզ/դպրոցներ, ճանապարհներ, ասֆալտապատում և նմանատիպ թեմաներով քարոզչական աղմուկը, թեկնածուների ամպագոռգոռ ելույթները հայրենիքը փրկելու մասին, քող են իրականությունը թաքցնելու համար: Միաժամանակ ավելորդ է վաղաժամ ոգևորվել իշխանական ուժի պարտություններով, ուժային, դատական և պատժիչ/վերահսկիչ կառույցներին տիրապետող գործադիր իշխանությունն ունի հազար ու մեկ լծակ և հնարավորություն անհնազանդ համայնքապետին ծնկի բերելու համար: Արդեն մի տասնյակից ավելի օրինակներ ունենք: Անբնական է նաև մարզպետ-համայնքապետ հարաբերությունների վիճակը: Մարզպետը, պարզ է, որ իշխանության նշանակովի պաշտոնյան է, ընդդիմադիր համայնքապետը ընտրված է և ունի առաջնային քվե: Քաղաքական հակառակորդները ձգտում են վարկաբեկել մեկը մյուսին: Կառավարումը վերածվում է անհանդուրժողականության թատրոնի, ձախողումները վերագրում են մեկը մյուսին, խնդիրները չեն լուծվում, հաջողությունների ժամանակ նորից քաշքշուկ է, հեղինակային իրավունքի համար: Հայաստանի քաղաքացու նյարդերն էլ քարից չեն: Մարդիկ հիասթափվում են, հոգնում են, հակակրանք ունեն անվերջ փրկիչների, ազգասեր-հայրենասերների այս անբովանդակ մրցավազքից: Այստեղից էլ քաղաքական ապատիան, մերժողականությունն ու ցածր մասնակցությունը ընտրություններին: Երկրի առջև ծառացած անվտանգային և սոցիալ-տնտեսական մարտահրավերները հաղթահարելուն ուղղված իրատեսական գործողությունների փոխարեն ականատեսն ենք «Պոզեր և կճղակներ» կուսակցությունների քաղաքական լուրջ մենամարտերի, ով ում մարդն է, ում շպիոնն է, փողերը որտեղից են, թալանածը ինչքան է լուրջ քաղաքական դիսկուրսով: Նորից մտորումներ Գյումրիի և Փարաքարի դարակազմիկ ընտրությունների առիթով»։ Աղբյուրը` Գարիկ Քեռյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
