«Մասկը Թրամփին հորդորել է վերանայել մաքսատուրքերը, բայց՝ ապարդյուն». #WP

ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկն անձամբ է դիմել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ խնդրելով վերանայել իր սակագնային քաղաքականությունը, գրում է Washington Post-ը։
Լրատվամիջոցը, վկայակոչելով իրավիճակին ծանոթ երկու աղբյուրների, նշել է, որ սա Թրամփի և Մասկի միջև մինչ օրս եղած ամենամեծ տարաձայնությունն է։
Ըստ աղբյուրների՝ Մասկի փորձը դեռ հաջողությամբ չի պսակվել։
Թրամփի թեկնածությունը սատարող բիզնեսի և տեխնոլոգիական ոլորտի առաջնորդները ցնցված էին նման բարձր մաքսատուրքեր սահմանելու նախագահի որոշումից, նշում է թերթը։
Tesla-ի վաճառքները վերջին եռամսյակում կտրուկ անկում են գրանցել: Երկուշաբթի ընկերության բաժնետոմսերը նվազել են մինչև 233,29 դոլար՝ տարեսկզբի համեմատ նվազելով 42%-ով: Մասկը նախկինում կանխատեսել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ավտոմեքենաների մաքսատուրքերի ազդեցությունը Tesla-ի վրա զգալի կլինի:

Թուրքիան կոշտ զգուշացում է հղել Ռուսաստանին ու Ուկրաինային
300Երեկ, 22:19
Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի արտահանումը Ազովի ծովից
196Երեկ, 20:49
«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
157Երեկ, 11:12
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
55626.10.2026, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
59624.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
61723.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
177123.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
69422.10.2026, 02:06