Հինգշաբթի, 17 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

Ավտովթարից մահացած բժշկուհին 2 դուստր ուներ

Ավտովթարից մահացած բժշկուհին 2 դուստր ուներ
804
Երեքշաբթի, 08 ապրիլի, 2025 թ., 16:18

Այսօր ողբերգական ավտովթարից մահացած բժշկուհին՝ Հասմիկ Ղազարյանը, 2 երեխաների մայր էր․ «Աղջիկներն արտերկրում էին սովորել, ամուսինն էլ մի քանի տարի առաջ էր մահացել։ Երկար տարիներ այդ ենթակայանում էր աշխատում, սրտաբան էր։ Շատ լավ մարդ, հոգատար բժշկուհի, իր գործի նվիրյալ, բոլորին հասնող կին էր։ Ափսոս, դեռ շատ կյանքեր կարող էր ձրկել բժշկուհի Ղազարյանը»,- Sհabat.news-ի հետ զրույցում ասել է մահացածի գործընկերներից մեկը։

Ավելի վաղ «Շտապբուժօգնության» տնօրեն Ռուբեն Գրիգորյանն ասել էր, որ բժիշկների բրիգադը կանչից վերադառնալիս է եղել, ամենայն հավանականությամբ վարորդի աչքը կպել է, քնել է և ինքնավթարի է ենթարկվել։