«Գյումրին ունենալու է ընդդիմադիր քաղաքապետ»․ Երվանդ Թարվերդյան
![]() 246 Երեքշաբթի, 08 ապրիլի, 2025 թ., 18:00 Գյումրիի քաղաքապետի ընտրությանը մասնակցած «Մեր քաղաքը» դաշինքի անդամ «Միացյալ Հայաստան» կուսակցության առաջնորդ, քաղաքական գործիչ Երվանդ Թարվերդյանը ABC media-ի հետ զրույցում պարզաբանել է դաշինքի ցուցակը գլխավորած Մարտուն Գրիգորյանի և «Հայրենիք» կուսակցության տարածած հաղորդագրությունները: «Ես առաջարկել եմ, որ դեռ իշխող կուսակցությունը՝ ՔՊ-ն, ընդունելով իր պարտությունը, ապրիլի 16-ին քաղաքապետի թեկնածու չառաջադրի, որպեսզի ընդդիմադիր չորս կուսակցությունները կաշկանդված չլինեն և նրանցից ցանկացածը կարողանա առաջադրվել թեկնածու, իսկ ամբողջ ավագանին կարողանա ընտրել ընդդիմադիր քաղաքապետ»,- ասել է Երվանդ Թարվերդյանը։ Անդրադառնալով Մարտուն Գրիգորյանի և «Հայրենիք» կուսակցության հայտարարություններին, որտեղ վերջիններս պնդում էին, որ «Մեր քաղաքը» դաշինքի այլ անդամներ ներկայացնում են իրենց անձնական տեսակետներն ու իրավունք չունեն դաշինքի անունից հանդես գալ, Թարվերդյանը նշել է․ «Առաջարկիս նպատակն այն է, որ գործընթացը միասնական լինի, քանի որ մեր քաղաքական ուժը՝ «Միացյալ Հայաստանը», նախատեսում է ոչ թե ընդդիմություն և իշխանություն պառակտում, այլ ընտրություններից հետո՝ համախմբում։ Ես համոզված եմ, որ 2026 թվականի ընտրություններում դժվար թե որևէ քաղաքական ուժ ունենա 50%-ից ավելի ձայն, այդ դեպքում միասնություն է պահանջվում, այլ ոչ համագործակցություն»։ Արձագանքելով հարցին, թե այս հայտարարությունները նշանակու՞մ են, որ ավագանու առաջին նիստում հնարավոր է իրենց քաղաքական ուժը դեմ կլինի Վարդան Ղուակասյանի ընտրվելուն և չտրամադրի համապատասխան քվե, Թարվերդյանը պատասխանել է․ «Ես ասել եմ, որ Գյումրին ունենալու է ընդդիմադիր քաղաքապետ»։ «Ես հայտարարել եմ, որ դաշինքը կապահովի ընդդիմադիր քաղաքապետի ընտրությունը, այսինքն՝ իմ հայտարարությունը եղել է հետևյալը, որ Գյումրին հաստատ ունենալու է ընդդիմադիր ղեկավար։ Հասկանո՞ւմ եք, 30 տարի Հայաստանում չի եղել մի դեպք, երբ չլինի քաղաքական մոնոպոլիա, այսինքն՝ ցանկացած տեղ ինչ-որ տարբերակներ են եղել կամ գնացել են կոալիցիաների: Այս դեպքում, երբ կառավարումը կոալիցիոն չի լինում, ես նոր մոդել եմ առաջարկել, որն, իմիջայլոց, եվրոպական շատ երկրներում ընդունված է և իրականանում է»,- ասել է նա։ Թարվերդյանը չի բացառել, որ ՔՊ-ն հնարավոր է ականջալուր լինի իր առաջարկին, շեշտելով, որ սա քաղաքականություն է և ամեն բան հնարավոր է։ «Քաղաքականության մեջ ոչինչ չի կարելի բացառել, ես կարող եմ ասել որպես քաղաքական գործիչ, ոչ թե անձ, որը քաղաքական կապրիզներով է առաջնորդվում»,- եզրափակել է նա։ |
«ՀՀ-ն ստեղծվել է այդ հռչակագրով, որը ենթակա չէ փոփոխության և չեղարկման»․ Էդգար Ղազարյան
12903:06«Եթե չգտնենք անտիԷՇ կոնցեպցիան, հայտնվելու ենք էշի կարգավիճակում». Վահե Հովհաննիսյան
15901:06«Նիկո՛լ, քո «կտերը» գազազեցնում են անգամ «նիկոլախտով» տառապողներին»․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
21400:42«Իրենք «էշի մռութը պաչել են», էսօր ասում են՝ Սերժն է բերել Նիկոլին»․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
14600:30««Այլընտրանքը պատերազմն է» խոսույթը դարձրել են հանրությանը սարսափի մեջ պահելու գործիք»․ Վարդան Ոսկանյան
171Երեկ, 22:24«Շատ քննադատվեց, բայց, կարծում եմ, նկատի չունի ՌԴ մաս դառնալը»․ Մհեր Հակոբյան (տեսանյութ)
180Երեկ, 21:36««Խաղաղության պայմանագիրը» Կարսի պայմանագրի «վերամարմնավորումն» է՝ ավելի խոցելի ու վտանգավոր»․ Արմեն Այվազյան (տեսանյութ)
154Երեկ, 20:48««Ինչո՞ւ բանտում չէ», «թալան», «նախկին-ներկա»․ այս կոդերով հնարավոր է միայն «գռդոն» անել, ոչ թե առաջնորդել»․ Հակոբ Բադալյան
256Երեկ, 20:24