«Կառավարությունը որոշել է փոփոխված ծրագրին զուգահեռ աջակցության լրացուցիչ ծրագիր ներդնել». Տիգրան Խաչատրյան
![]() 644 Երեքշաբթի, 08 ապրիլի, 2025 թ., 13:36 «2024-ի նոյեմբերին ասացինք, որ 2025-ի ապրիլից աջակցությունը կնվազի: Ապրիլից մինչև տարեվերջ աշխատանքային տարիքի մարդկանց համար աջակցությունն այլևս չի գործի, կգործի երեխաների, կենսաթոշակային տարիքի անձանց, հաշմանդամություն ունեցող 1-ին և 2-րդ խմբի և կերակրողին կորցրած ընտանիքիների համար: Այսինքն՝ այն ընտանիքները, որոնք խոցելի են, շարունակում ենք մինչև տարեվերջ պահել շահառու՝ մեկ մարդու հաշվով աջակցության չափը 50 հազար դրամի փոխարեն սահմանելով սկզբից երեք ամիս՝ 40, հուլիսից մինչև տարեվերջ՝ 30 հազար դրամ»,- այս մասին Հանրայինի եթերում ասել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ խոսելով տեղահանված արցախցիների աջակցության ծրագրի մասին: «Մենք հասկանում ենք, որ այս փոփոխության արդյունքում կարող են լինել ընտանիքներ, որոնք չեն կարողանում հոգալ բնակարանային վարձի հարցը: Կառավարությունն արդեն իսկ որոշել էր այս փոփոխված ծրագրին զուգահեռ լրացուցիչ աջակցության ծրագիր ներդնել, որը կհաշվեր ընտանիքի եկամուտներն ու կորոշեր՝ լրացուցիչ գումար հատկացնելու կարիք կա, թե չկա: Օրինակ, եթե հաշմանդամության խումբ ունեցող անձանց ու կենսաթոշակառուներին հատկացնում ենք իրենց 40 հազարականներն ու պարզվում է, որ դրանով հանդերձ, ընտանիքի հանրագումար եկամուտները որոշակի շեմից ցածր են, նախատեսում ենք ապրիլից սկսած հատկացնել դրամական լրացուցիչ եկամուտներ»,- ասել է պաշտոնյան: Մանրամասները՝ տեսանյութում: |
«Տապալվելուց հետո ուշքի են գալիս ու ասում՝ նոր ընտրություններ անենք». Դերենիկ Մալխասյան
21502:0624 ժամ ջուր չի լինի Շենգավիթի մի շարք հասցեներում
14800:48«Էս ծաղրի թատրոնն արժեցել է մի ամբողջ Արցախ ու հազարավոր կյանքեր». Լիլիթ Բլեյան
31800:36Հայոց Ցեղասպանության 110 ամյակին նվիրված միջոցառումների շարքը
156Երեկ, 23:54«Քննադատությանը զուգահեռ շարունակում են քաղաքական աջակցություն ցուցաբերել Նիկոլ Փաշինյանին». Էդգար Ղազարյան
174Երեկ, 23:18«Բացառվում է Անաստաս Միկոյան 64 հասցեից առանձնացված հողամասում կառուցապատումը»․ Տիգրան Ավինյան
193Երեկ, 23:06«Գագիկ Բեգլարյանը պետությանը պատճառել է 2,3 մլրդ դրամի վնաս». Հակակոռուպցիոն կոմիտե
190Երեկ, 21:54Երևան-Կապան թռիչքների օպերատոր ավիաընկերությունը վաճառվել է ԶՊՄԿ-ին
187Երեկ, 21:18