Երկուշաբթի, 07 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Մարտիկը սպանվել է թշնամու կրակոցից, բայց ՀՀ ՊՆ-ն հրաժարվում է նրան զոհվածի կարգավիճակ տալ»․ Նաիրա Զոհրաբյան

«Մարտիկը սպանվել է թշնամու կրակոցից, բայց ՀՀ ՊՆ-ն հրաժարվում է նրան զոհվածի կարգավիճակ տալ»․ Նաիրա Զոհրաբյան
317
Երեկ, 11:00

Հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մարտիկ Երեմյանի դեպքը հիշում եք։ Մարտիկն արցախցի այն տղան էր, որ 21 թվականի նոյեմբերի 9-ին, իր ևս երեք աշխատակից ընկերների հետ գնդակահարվեց Շուշի-Ստեփանակերտ ճանապարհին։
Մարտիկն ու իր ծառայակիցները, ռուս խաղաղապահների թույլտվությամբ, ճանապարհի այդ հատվածում, որը չեզոք գոտի էր համարվում, նոր ջրատարի անցկացման աշխատանքների համար փորման աշխատանքներ են կատարել։ Ադրբեջանական դիրքերից նրանց է մոտեցել մի ադրբեջանցի, ով ինչ-որ բան հաչալուց հետո հանել է զենքն ու դիմահար սպանել Մարտիկին ու մյուս տղաներին։
Եւ ահա Մարտիկը հերթական հայն է, ով գնդակահարվել է թշնամու դիմահար կրակոցից, բայց Հայաստանի «հերոսական» պաշտպանության նախարարությունը, ինչպես հարյուրավոր այլ դեպքերում, հրաժարվում է նրան զոհվածի կարգավիճակ տալ, ինչի արդյունքում ընտանիքը որևէ արտոնությունից չի օգտվում։ Մարտիկի ծնողները դիմել են նախագահի աշխատակազմին՝ էնտեղից պատասխանել են, որ պարտադիր Մարտիկին պիտի տրվի թշնամու գնդակից զոհվածի կարգավիճակ, հետո էլ ասել են՝ թե, կներեք, ՊՆ-ն մերժեց։
Մարտիկի տարեց ծնողները շատ ծանր սոցիալական վիճակում են և հիմա վարձակալությամբ ապրում են Էջմիածնում։
Նրանք հայրենիքին որդի են տվել, ում այդ պահին առաջադրանք է տրված եղել՝ վտանգավոր գծում ջրագիծ փորել և նրանք զոհվել են թշնամու կրակոցից։
Սա աբսուրդ է՝ կատարյալ աբսուրդ ու էսպիսի իրավիճակում գտնվող ընտանիքները հարյուրավոր են։
Ես հասկանում եմ, որ «սպարապետ» Պապիկյանը նման հարցերով զբաղվելու ժամանակ չունի. իրենք զբաղված են անհերքելին հերքելով, օրինակ, որ երեկ մեկ ժամ շարունակ թուրքը ինտենսիվ չի կրակել Սյունիքի սահմանին։ Բայց Մարտիկի ու նույն կարգավիճակում գտնվող բազմաթիվ այլ հայորդիների կարգավիճակի հարցը լուծել է պետք՝ թուրքի կրակոցից զոհված այս տղաների ընտանիքները ծայրահեղ սոցիալական վիճակում են»։

Աղբյուրը`   Նաիրա Զոհրաբյան