Գորիսի հնգադեմ կուռքը

Գորիսի Երկրագիտական թանգարանի ամենաուշագրավ ցուցանմուշներից է հանդիսանում հինգ դեմք ունեցող կուռքի բացառիկ արձանը, որն ունի 76 սմ բարձրություն և պատկանում է ուշ բրոնզի դարաշրջանին (Ք.ա․ 2-րդ հազարամյակ):
Արձանը հայտնաբերվել է Գորիսի տարածաշրջանի Հարժիս գյուղում, որը գտնվում է քաղաքից 24 կմ հեռավորության վրա։ Արձանը հայտնաբերվել է պատահականորեն՝ տնաշինական աշխատանքների ժամանակ։ Տարածքում լուրջ հնագիտական հետազոտություններ չեն իրականացվել։ Արձանը թանգարան է բերվել 1950-1960 թթ․։
Դատելով կուռքի բարձրությունից՝ պետք է ենթադրել, որ այն տեղադրված է եղել ինչ-որ կառույցի կենտրոնում:
Հարժիսի շրջակայքը հարուստ է պատմամշակութային ժառանգությամբ՝ եկեղեցիներ, քարավանատներ, դամբարանադաշտեր, խաչքարերով գերեզմանոցներ, կամուրջ և այլն։ Նոր գյուղը փռված է հնագույն բնակավայրի և դամբարանադաշտի վրա։
Այստեղից գտնվել են մարդկային դեմքով կուռքերի մի քանի օրինակներ ևս:
Դժվար է ասել, թե կուռքն ինչ աստվածության է նվիրված եղել, սակայն այս կուռքի պաշտամունքը ոչ միայն տարածաշրջանային նշանակություն է ունեցել, այլև նրա պաշտամունքի արմատները հասնում են հնդեվրոպական միասնականության շրջան: Այս մասին են վկայում տարբեր ժամանակաշրջաններին պատկանող հնդկական (Բրահմայի քառադեմ, Շիվայի հնգադեմ արձանները), հունական (Հեկատե աստվածուհու եռակերպար արձանները) և բազմաթիվ այլ արձաններ, որոնց հիմքում ընկած էր այս աստվածության նկատմամբ հավատը:

«Զվարթնոց օդանավակայանի հին մասնաշենքը հնարավոր է վերագործարկել». «Արթուր Թարխանյան» կենտրոն (տեսանյութ)
22400:42
«Տիգրանակերտի թոնիրները». Համլետ Պետրոսյան (լուսանկար)
236Երեկ, 22:42
«Հայկական Վիշապն արտացոլում է մեր ամենակարևոր երկու որակներից մեկը». Անուշ Հակոբյան (լուսանկար)
48121.07.2026, 20:00
Հայտնի են 23-րդ «Ոսկե ծիրան»-ի հաղթողները
86819.07.2026, 22:36
Հոմերոսի «Ոդիսականի» հիման վրա նոր հեռուստասերիալը նախատեսվում է նկարահանել նաև Հայաստանում
162919.07.2026, 20:24
«11 հազար ձեռագիր է պահվել Բաղաբերդում. արդյո՞ք թշնամին բոլորն է այրել». Արա Զարյան (տեսանյութ)
80119.07.2026, 19:54
«Հայաստանը Կաննի կինոփառատոնում կներկայանա 4 նոր կարճամետրաժ ֆիլմով». ԿԳՄՍՆ
104617.07.2026, 21:06
«Թատերական դահլիճները լեփ-լեցուն են»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
87517.07.2026, 09:42