Կրակոցներ՝ Արագածոտնի մարզում

Ապրիլի 4-ին կրակոցներ են տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21:35-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ Արուճ գյուղում վիճաբանություն է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 20:30-ի սահմաններում, գյուղի դպրոցի մոտ բնակիչներից 34-ամյա Սամվել Հ-ն իր մոտ ապօրինի պահվող որսորդական հրացանից մի քանի կրակոց է արձակել նույն գյուղի բնակիչ 31-ամյա Ֆահրադ Հ-ի կողմից վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ։ Նշված ավտոմեքենայում այդ պահին եղել է Արուճ գյուղի բնակիչ 20-ամյա Սերգեյ Ա-ն։ Կրակոցների հետևանքով վնասվել է ավտոմեքենայի հետևի հողմապակին, հետևի ձախ լուսարձակն ու անվաթևը։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ Սամվել Հ-ին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պատճառը եղել է ավտոմեքենան արագ վարելն ու իրար չզիջելը։

Իռլանդիայում Բայդենի և նրա ընտանիքի անդամների վրա կաթի տուփեր են նետել (տեսանյութ)
9617:13
Նոր կադրեր՝ Փարաքարում տեղի ունեցած հրդեհից (տեսանյութ)
9115:30
Օկուպացված Արցախում տրակտոր է պայթել ականի վրա
8015:24
Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում կինը հանկարծամահ է եղել
9114:54
ԱՄՆ-ում փրկել են 11 ամսական երեխային, որին հայրը ողջ-ողջ թաղել էր (տեսանյութ)
25212:36
Հարավային Կորեայում ավտոբուսը բախվել է 32 տրանսպորտային միջոցի․ տուժել է 57 մարդ (տեսանյութ)
25009:49
Բուլղարիայում նոյեմբերի 11-ը հայտարարվել է սգո օր
356Երեկ, 18:55
«Պարզվել է վնասվածքը պատճառած աղջկա ինքնությունը․ նա հայտնաբերվել է»․ ՆԳՆ
213Երեկ, 18:48