«Պահանջում եմ Նիկոլից` հրապարակել 1994-2019թթ. ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր առաջարկները». Էդուարդ Շարմազանով
![]() 185 Երկուշաբթի, 07 ապրիլի, 2025 թ., 00:48 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Պահանջում եմ Նիկոլից հրապարակել 1994-2019թթ. ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր առաջարկները։ Արցախի հանձնման թեման չի մարսվել ու չի մարսվելու։ Պատերազմով Արցախի գլխին դժոխք բերելու թեման չի մարսվել ու չի մարսվելու։ Պատերազմի ժամանակ Պուտինի՝ պատերազմը դադարեցնելու ծրագիրը մերժելու թեման չի մոռացվել ու չի մոռացվելու։ 2019-ի հունիսին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկը մերժելու եւ Արցախի գլխին պատերազմ բերելու հարցը չի մարսվել ու չի մարսվելու։ «Քաղաքական դաշտը պետք է լինի հետևողական. պետք է Նիկոլից պահանջել հրապարակել 1994-2019թթ. ԵԱՀԿ ՄԽ առաջարկներն ու ՀՀ իշխանությունների բոլոր պատասխանները։ Նախ և առաջ պետք է պահանջել նրանից հրապարակել 2019-ի հունիսի առաջարկը։ Ինչո՞ւ, քանի որ այնտեղ է «թաղված շան գլուխը»։ Նիկոլը հրաժարվել է 2019-ի հունիսին ԵԱՀԿ ՄԽ առաջարկից՝ բերելով պատերազմ ու կապիտուլյացիա։ Այդ առաջարկով Արցախն ունենում էր միջանկյալ կարգավիճակ,Հադրութն ու Շուշին, Ստեփանակերտն ու Մարտակերտը, Մարտունին ու Ճարտարը, Ասկերանն ու Մատաղիսը, Լաչինն ու Քելբաջարը մնում էին Արցախի վերահսկողության տակ։ Դադիվանքն ու Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը հայի սուրբ աղոթավայր էին շարունակելու մնալ։ Արցախի ժողովուրդը կարող էր պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվեով որոշել իր վերջնական կարգավիճակը։ Ու ամենակարեւորը. այդ ամենն արվելու էր առանց որեւէ կրակոցի ու զոհի։ Ես պնդում եմ իմ ասածը։ Թող հրապարակի Նիկոլը ու բոլորդ կտեսնեք, որ նա, մերժելով 2019-ի առաջարկը, բերել է մահ, պարտություն ու հայրենազրկում։ Սա պետք է լինի ընդդիմադիր քաղաքական դաշտի գլխավոր պահանջներից մեկը։ Ու այս պահանջին պետք է միանան Արցախը հայկական համարող բոլոդ հայորդիները։ Հրապարակել բանակցային փաստաթղթերը։ Սա է հարցերի հարցը, ոչ թե որ համայնքում ով քանի մանդատ ունի… Հայաստանի Երրորդ Հանրապետությունը ծնունդ է Արցախյան շարժման։ Հետևաբար, ՀՀ քաղաքացիները պետք է պահանջեն Նիկոլից հրապարակել բանակցային ու, մասնավորապես, 2019-ի առաջարկները»։ Աղբյուրը` Էդուարդ Շարմազանով |
«Բաքվի հետ ուղիղ կապն արդյունավետ գործիք համարող Փաշինյանն ինչո՞ւ այդ կապը չի օգտագործում». «ՀայաՔվե»
8604:12«Ինչի՞ համար է նախատեսված երևանցիների կողմից վճարվող բարձրացված գույքահարկը». Արմենակ Դանիելյան (տեսանյութ)
11003:06«Այս պատուհասի խուցպան հակառակն է». Ստեփան Դանիելյան
13300:24«Գետնին են գցել դատապարտյալին, կանգնել վրան ու մահակներով ծեծել՝ պահանջելով երգել». Էլինար Վարդանյան
11700:12«Շատ ճիշտ կլինի, որ լուսաբանվի». Տիգրան Հակոբյանը՝ Հ1-ի՝ Բաքվում հայերի դատավարություններին չանդրադառնալու մասին (տեսանյութ)
10300:00«Երկու կողմերին ինչո՞ւ չի հետաքրքրում Վեհափառ Հայրապետի տեսակետը Նիկոլի գալուց հետո մեզ հետ կատարվածի մասին». Սյուզի Բադոյան
175Երեկ, 23:54«Այո՛, այս հարցը ես եմ բարձրացրել». Լևոն Հովհաննիսյան
168Երեկ, 23:42Բաքվում կայացել է Ռուբեն Վարդանյանի շինծու դատավարության հերթական նիստը
174Երեկ, 23:30