Երեքշաբթի, 08 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Սա տիեզերական անբարոյականություն է, տիեզերական դավաճանություն». Լիլիթ Գալստյան

«Սա տիեզերական անբարոյականություն է, տիեզերական դավաճանություն». Լիլիթ Գալստյան
324
Կիրակի, 06 ապրիլի, 2025 թ., 20:42

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Մերժել ԵԱՀԿ Մինսկի խմբի 2019-ի առաջարկը,
*մի ամբողջ ժողովրդի գլխին փաթաթել սեփական կործանարար զրո կետը,
*երկիրը ներքաշել արտաքին ու ներքին մղձավանջի ու քաոսի մեջ,
*Պրահայում ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը,
*Արցախը զրկել անվտանգային որևէ երաշխիքից,
*կանաչ լույս վառել ցեղասպան ագրեսորի առջև ու հանցակից դառնալ նրան․․․
*հայրենազրկել ու երեքհազարամյա բնօրրանից տնավեր դարձնել 150000 բնիկ արցախահայությանը,
*այս ամբողջ ընթացքում կազմաքանդել ամեն բան ու սեփական ձեռքերը հեղել 5000 երիտասարդի արյամբ․․․ ու հայտարարել՝
*թե Արցախահայության իրավունքների պաշտպանությունը դուրս է ՀՀ օրակարգից․․․
*Սա տիեզերական անբարոյականություն է, նույնքան էլ տիեզերական դավաճանություն՝ պատմության էջերում ու մեր ամոթի մատյանում դաջված»:

Աղբյուրը`   Լիլիթ Գալստյան