Երկուշաբթի, 07 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

Անի Հակոբյանին ՔԿ են կանչել՝ Ավետիք Իշխանյանի գրառումը հավանելու համար

Անի Հակոբյանին ՔԿ են կանչել՝ Ավետիք Իշխանյանի գրառումը հավանելու համար
278
Երեկ, 11:18

Ֆեյսբուքյան օգտատեր Անի Հակոբյանը նախօրեին իր էջում գրել է․ «Այսօր այսպիսի ծանուցագիր ստացա։ Գաղափար չունեի՝ ինչ առիթով կարող են ինձ կանչել։ Զանգեցի, ասացին՝ Ավետիք Իշխանյանի գրառմանն եք հավանություն տվել։ Ենթադրեցի, որ «Մահ դավաճաններին» հայտնի արտահայտության մասին է խոսքը։ Բացեցի, տեսա՝ չեմ լայքել։ Ու շատ ափսոս, որ ժամանակին (2 տարի առաջ) երևի չեմ նկատել, հավանություն չեմ դրել։
«Դեմոկրատիայի բաստիոն»-ում պարզապես ուզում են վախի մթնոլորտ տարածել։
Այսպիսի աբսուրդային իրականություն»։

Աղբյուրը`   Անի Հակոբյան