«ԱՄՆ-ն կարող է կրճատել Եվրոպայում իր զորակազմի թվաքանակը»․ Թրամփ

ԱՄՆ-ն կարող է կրճատել Եվրոպայում տեղակայված իր զորակազմի թվաքանակը, Սպիտակ տանը լրագրողներին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Դա կախված է իրավիճակից: Մենք վճարում ենք Եվրոպայում զինվորականների համար, սակայն մեծ փոխհատուցում չենք ստանում Եվրոպայից կամ Հարավային Կորեայից: Սա կլինի թեմաներից մեկը, որը մենք կքննարկենք: Առևտրի հետ դա կապված չէ, բայց, կարծում եմ, մենք այդ հարցը կընդգկենք առևտրի հարցերով բանակցությունների փաթեթում»։
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը չորեքշաբթի հայտնել էր, որ Միացյալ Նահանգները դեռ որոշում չի կայացրել Եվրոպայում իր ապագա ռազմական ներկայության մակարդակի վերաբերյալ։ Որոշումը կկայացվի Մոսկվայի հետ բանակցություններից հետո։
Ավելի վաղ NBC-ն, վկայակոչելով ամերիկացի եւ եվրոպացի պաշտոնյաներին, հայտնել էր, որ Փենթագոնը դիտարկում է Արևելյան Եվրոպայից մինչեւ 10 հազար զինվորական դուրս բերելու հնարավորությունը։ Ըստ աղբյուրի՝ դա 2022 թվականին ԱՄՆ նախկին վարչակազմի կողմից Ուկրաինային սահմանակից երկրներ ուղարկված 20 հազարանոց զորակազմի կեսն է։

Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
16716:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
16915:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
16915:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
10514:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
17714:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
9114:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
17612:55
«Եվրոպական մի շարք երկրներում մեծ դժգոհություն է հասունանում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
12409:36