Դելկյու՝ միակ գետն աշխարհում, որը թափվում է միաժամանակ երկու օվկիանոս

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռուսաստանի Հեռավոր Արևելքում կա մի յուրահատուկ գետ և որոշակի պահի նրա հոսքը տրոհվում է, ու մի պահի սկսում են հոսել միաժամանակ դեպի երկու տարբեր օվկիանոսներ՝ Հյուսիսային Սառուցյալ և Խաղաղ օվկիանոս։
Ինչպե՞ս կարող է դա տեղի ունենալ
Դելկյու գետի ակունքը Բերիլ լեռան վրա է, որտեղ սառցադաշտերը դանդաղ հալվում են՝ վերածվելով բյուրեղյա մաքուր գետակների/ջրհոսքերի։ Այս գետակները միանում են իրար՝ կազմելով ջրով լցված հուն։ Առաջին 175 կիլոմետրերի ընթացքում գետը ոչնչով չի տարբերվում հազարավոր մյուս գետերից. այն հոսում է լանջերով ներքև, միաձուլվելով վտակների հետ, բայց հետո ինչ-որ արտասովոր բան է տեղի ունենում. Դելկյուն հասնում է մի կետի, որտեղ նրա հունը բառացիորեն ճեղքվում է, այնպես որ ջրի հոսքերը հոսում են երկու տարբեր ուղղություններով։
Երկու երթուղի մեկի փոխարեն
Այս պահին գետը կարծես «երկփեղկվում է», նրա մի մասը թեքվում է հյուսիս, աստիճանաբար միանալով Ինդիգիրկայի հետ և հոսում դեպի Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսին պատկանող Արևելասիբիրական ծով։ Երկրորդ մասը շարժվում է հարավ, թափվում Օխոտ գետը, այնուհետև Օխոտի ծովը, որն արդեն պատկանում է Խաղաղ օվկիանոսին։ Հետևաբար, Դելկյուն դառնում է բնական ջրային կամուրջ մոլորակի երկու հսկա ջրային համակարգերի միջև։
Ինչո՞ւմն է յուրօրինակությունը
Գետերը, որոնք ճյուղավորվում են երկու ճյուղերի, այնքան էլ հազվադեպ չեն, բայց սովորաբար մի հոսքը աստիճանաբար ուժեղանում է, իսկ ավելի թույլ գետահունը կամ ցամաքում է, կամ նորից միանում է հիմնականին։ Սակայն Դելկյուի դեպքում դա տեղի չի ունենում։ Նրա ջրերը կայուն կերպով հոսում են երկու ուղղություններով։ Դա հնարավոր է միայն մի քանի բնական գործոնների համակցության դեպքում։
Դելկյուն գտնվում է եզակի ջրբաժան գոտում, որտեղ միանում են երկու գետավազանների սահմանները:
Տեղանքի ռելիեֆը բավականին հարթ է, ինչը թույլ չի տալիս ջրին «ընտրել» մեկ ուղղություն:
Բաժանված գետակները կրկին չեն միաձուլվում, ուստի գետը պահպանում է իր երկակի հոսքը:
Այս գործոնների համադրությունը Դելկյուին դարձնում է Ռուսաստանի միակ գետը, որը ջուր է մատակարարում միանգամից երկու օվկիանոսների։
«Դելկյու» անունը Էվենկիական լեզվից թարգմանվում է որպես «տաբատ»։Շատ տեղին նկարագրություն. գետը իսկապես բաժանվում է երկու հուների, ինչպես տաբատի ոտքերը։ Դարեր շարունակ այս վայրերում ապրած բնիկ ժողովուրդները ոչ միայն գեղեցիկ անուններ են տվել բնության օբյեկտներին, այլ արտացոլել են դրանց էությունը։
Ի՞նչ ապագա է սպասվում Դելկյուին
Այս բնական երևույթը դեռևս քիչ է ուսումնասիրված, հեռավորության ու խիստ կլիմայի պատճառով այս տարածաշրջանում հետազոտություններ անցկացնելը շատ դժվար է։ Սակայն գլոբալ տաքացումը և տարածքների հնարավոր յուրացումը կարող են ազդել գետի վիճակի վրա։
Առայժմ Դելկյուն շարունակում է պահպանել իր առեղծվածը և հիշեցնում է մեզ, որ նույնիսկ ամենապարզ բնական օրենքները երբեմն բացառություններ են անում և որ գետերը, ինչպես մարդիկ, երբեմն ընտրում են ոչ թե մեկ, այլ միանգամից երկու ճանապարհ։

Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
150820.10.2026, 20:13
«Ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ»․ Քրիստինա Վարդանյան
77719.10.2026, 11:00
ՀՀ-ի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր
86518.10.2026, 02:06
«Երևանի օդի աղտոտվածության ազդեցությունը առողջության վրա վերջին ամսում համարժեք է 22.8 ծխախոտ ծխելուն». Արամ Գևորգյան
94616.10.2026, 21:54
«Ինչու է Ամուլսարի հանքն անթույլատրելի». Գեղամ Օհանյան
104914.10.2026, 18:30
Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե (լուսանկար)
106813.10.2026, 19:48
«Սա է ձեր հարկերով արվող «կանաչապատումը»». Քրիստինա Վարդանյան
124310.10.2026, 01:06
«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
135507.10.2026, 01:06