«Աբսուրդային է մեղադրանքը, թե ընդդիմությունը շահարկում է արցախցիների հարցը»․ Գոռ Մադոյան
![]() 298 Ուրբաթ, 11 ապրիլի, 2025 թ., 23:18 Վերլուծաբան Գոռ Մադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իշխանության կողմից արցախցիների հանդեպ ատելության հրահրման, ատելություն տարածողներին հովանավորելու համար մեղադրանքներին զուգահեռ, շատ կարդացի, թե ընդդիմությունն օգտվում ա իրավիճակից. Մեղադրանք է հնչում, որ կապիտալիզացնում են իրավիճակն ու իրենց շահերի համար են օգտագործում այն։ Այս միտքն այն կարգի աբսուրդային է ինձ համար, որ որոշել եմ հատուկ երկար գրառում անել։ Ա. Ընդդիմությունը ինչպես և իշխանությունը քաղաքական օրգանիզմներ են, իսկ քաղաքական պայքարում ՑԱՆԿԱՑԱԾ ԹԵՄԱ, ՑԱՆԿԱՑԱԾ կարող է և քաղաքականցվում է, դա քաղաքական պայքարի, հանրային պայքարի աքսիոմ է, բնական վիճակը։ Բ. Ներկա կառավարողները իշխանությունը հոր տնից չեն բերել, դա իրենց սեփականությունը չի, և ոչ մի արգահատելի բան չկա իշխանության դեմ պայքարելու մեջ։ Գ. Երբ մեղադրում եք ընդդիմության կողմից արցախցիների հարցը շահարկելու մեջ, փաստացի մեղադրում եք ընդդիմությանը իշխանություն ուզելու մեջ, դա նույնն է, թե շանը մեղադրել կծելու, արևին՝ լուսավորելու, Փաշինյանին՝ հեծանիվ քշելու, Դանիելին՝ հանձնաժողովում ու խորհրդի կազմում մտնելու մեջ։ Դ. Եթե արցախցիները մեղավոր են, որ իրենց թեման շահարկում է ընդդիմությունն ընդդեմ իշխանության, ապա հայ ժողովուրդը մեղավոր էր օսմանյան կայսրությունում ցեղասպանության ենթարկվելու համար, նույն տրամաբանությամբ՝ հայկական հարցը շահարկվել է, հայկական հարցը դարձել է գերտերությունների մանրադրամ, բայց դրանից հայկական հարցը չի վերանում, ինչպես չի վերանում ցեղասպան երիտթուրքերի պատասխանատվությունը։ Ե. Եթե այսօր, իշխանությունն ու իրեն կից կույրաղիք դամքաշներն արցախցիներին մեղադրում են անշնորհակալ լինելու, 5-րդ շարասյուն լինելու, «նախկինների» համար ցույցի «մատերիալ» դառնալու մեջ, ապա վաղը նույն հաջողությամբ կանեն դա պայմանական կոշկակարների, շինարարների կամ ծրագրավորողների հանդեպ։ Որովհետև եթե իշխանության դեմ ցույց անելը դավաճանություն է, մեղք է, անշնորհակալություն է, վաղը դա կարող են ուրիշները լինել ու արժանանալ նույն գնահատականին։ Հարցը սկզբունքի մեջ, ընդհանրապես կարելի՞ է իշխանության փոփոխություն ուզել ժողովրդավարության բաստիոնում, թե՞՝ ոչ։ Տեսականորեն ընդունում եք, որ ժողովրդավարության բասիտոնի հեծանվապետական մոդելը կարող է փոխվել, ու այս իշխանությունը հավերժ չէ։ Ի վերջո, ոչ վաղ անցյալում, Սերժ Սարգսյանին ազգովի ճանապարհում էինք 10-ամյա ցենզը խախտելու ու իր իշխանությունը հավերժացնել փորձելու մեջ։ Չէ՞ որ ժողովրդավարության համար առանցքը իշխանության փոփոխելիությունն է։ Զ. Դամքաշները բայց դամքաշ չէին լինի, եթե առաջ չքաշեին մյուս հանճարեղ «կռուտիտը»՝ եթե ոչ Փաշինյանը, ապա ո՞վ, պետք է իմանանք՝ ո՞վ է հաջորդը։ Շտապեմ ձեզ տխրեցնել, սիրելի՛ ժողովրդավարներ, երկրները, որի քաղաքացիները գիտեն, թե ով է հաջորդ իշխանությունը, դրանք դիկտատորական, ավտորիտար երկրներ են՝ Հյուսիսային Կորեա, Վենեսուելա, Ռուսաստան, Բելառուս, Էրիթրեա, Ուգանդա, Կամերուն, Գվինեա։ Է։ Եվ ի վերջո, իշխանության ու ընդդիմության պատասխանատվությունը չի կարող հավասար լինել ըստ սահմանման, որովհետև դրանք ուժով, դիրքով, լծակներով ու ռեսուրսներով հավասար չեն։ Ըստ այդմ՝ չի լինի նաև պատասխավատվությունը հավասար բաշխել նրանց միջև։ Ը. Հատկապես հիմա, երբ Փաշինյանն ու յուր գործիք ՔՊ-ն միանձնյա իշխում են խորհրդարանում ու կառավարությունում՝ սուպերվարչապետության կոստյումի շնորհիվ, այն, որ խոստացել էին հանել, բայց միանգամից հարմարվեցին ու ավելի ամրապնդեցին»։ Աղբյուրը` Գոռ Մադոյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
