«Գյումրիում 50+1%-ի չհաղթահարելն ավելի ծանր եք տանում, քան Արցախի կորուստն ու 44-օրյա պատերազմը»․ Արծվիկ Մինասյան
![]() 460 Ուրբաթ, 18 ապրիլի, 2025 թ., 18:36 «Այս ամբիոնից մեղադրանք է հնչում և պատմության հեռավոր շրջանից բերվում են մեջբերումներ, որոնք իրականության հետ աղերս չունեն, իրականությունը գլխի վրա շուռ տված՝ փորձ է արվում ներկայացնել այսօրվա ուրացման քաղաքականությունը»,- ԱԺ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ «Այն պայմանագրում, որն Ադրբեջանի հետ բանակցում եք, տեղ է գտել մի ձևակերպում, որ Հայաստանը պետք է պարտավորված լինի պայքարելու ռևանշիստների դեմ․ այսինքն՝ ազգային ուժերի, ազգային նպատակների, այս ստորացման իրողությունը չընդունող անձանց, ինստիտուտների դեմ, և ՀՀ իշխանությունը կետ առ կետ որոշել է կատարել դա՝ այդ թվում՝ օգտագործելով այս ամբիոնը և թիրախավորելով ազգային-ազատագրական պայքարի ակունքներում կանգնած քաղաքական ուժին, հերոսներին, ովքեր ազատագրել էին Արցախը, ովքեր այս իշխանությանը փոխանցել էին հայկական 2 պետություններ։ Դուք երկիրն ու ժողովրդին կանգնեցնում եք կործանման փաստի առաջ․․․ Դուք ուզում եք ապացուցել, որ հայ ժողովուրդը պետականություն կայացնելու հնարավորություն չունի, և պետք է ծառայի ինչ որ մեկի՞ն․․․ Մեր ժողովուրդը թացը չորից տարբերում է, դուք դա էլ չեք ընդունում․․․ Դուք Գյումրիում 50+1%-ի չհաղթահարելն ավելի ծանր եք տանում, քան Արցախի կորուստն ու 44-օրյա պատերազմը»,- դիմելով իշխանական պատգմավորներին՝ նշեց Մինասյանը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
