Շաբաթ, 19 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

Շիրակի և Սյունիքի դատարաններում քաոսային վիճակ է․ «Հրապարակ»

Շիրակի և Սյունիքի դատարաններում քաոսային վիճակ է․ «Հրապարակ»
267
Շաբաթ, 12 ապրիլի, 2025 թ., 09:24

«Հրապարակ»-ը գրում է․ «Շիրակ և Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարաններում, կարելի է ասել, քաոսային իրավիճակ է։ Բանն այն է, որ այս դատարաններ Երևանից գործուղված դատավորները մեկ տարի աշխատում են և կրկին ետ գալիս Երևան։ Արդյունքում՝ իրենց վարույթներում քննվող գործերը մնում են կիսատ, դրանք մակագրվում են նոր դատավորների և քննությունը սկսվում է զրոյից։ Այստեղ ավելի շատ տուժում են ամբաստանյալները, հայցվորները, որոնք տարիներով դատական ակտ չեն ունենում։
Մենք տեղեկացանք, որ նման իրավիճակում է հայտնվել Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու՝ Կարեն Պողոսյանի քրգործը։ Նա արդեն 4-5-րդ դատավորն է փոխում։
«Նոր դատավոր ունենք՝ Արթուր Ոսկանյանն է՝ Արմավիրի դատարանից է եկել, դեռ մեկ նիստ է եղել։ Այս իրավիճակը սովորական երևույթ է դարձել, Դատավորներին բաշխում են, որոշ ժամանակ աշխատում են, հետո ուղարկում Երևանի նստավայր, դրանով պայմանավորված էլ ամեն անգամ գործը սկզբից է սկսվում։ Իմ վարույթում այդպիսի տասնյակի հասնող գործեր կան, որոնք Սյունիքի ու Շիրակի դատարաննեում են քննվում»,- այս մասին մեզ ասաց Կարեն Պողոսյանի պաշտպան Յուրա Ավայանը՝ հույս հայտնելով, որ գոնե այս անգամ գործը ավարտին կհասցվի»։

Մանրամասները՝ թերթի համարում։