«Ջրհեղեղից գրեթե մեկ տարի անց վնասված կամուրջները չեն վերականգնվել»․ Ոսկան Սարգսյան
![]() 260 Շաբաթ, 12 ապրիլի, 2025 թ., 10:42 Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «2024թ․ մայիսի 27-ի ջրհեղեղից վնասվեցին, շահագործումից դուրս եկան մի շարք կամուջներ, միջպետական ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածում, շատ տեղերում քանդվեց ճանապարհի եզրը։ Գրեթե մեկ տարի է անցել, ջրհեղեղից վնասված կամուրջները չեն վերականգնվել, Դիլիջան-Իջևան հատվածում, միայն մի տեղ՝ Դիլիջան քաղաքի հյուսիսային ծայրին գտնվող «Գետափ» ռեստորանի մոտ է ճանապարհի եզրի քանդված հատվածը վերականգնվել, հենապատ սարքվել, մնացած հատվածները դեռ սպասում են վերականգնման։ Ջրհեղեղից տուժած բնակիչների մի մասին է պետբյուջեից ֆինանսական աջակցություն ցուցաբերվել։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում եմ արել՝ 2024թ․ մայիսի 27-ի ջրհեղեղից Տավուշի մարզի պետական, համայնքային և մասնավոր սեկտորները ֆինանսական ինչքա՞ն վնասներ են կրել, ապրիլի 3-ի դրությամբ պետբյուջեից ընդհանուր որքա՞ն գումար է տրամադրվել հեղեղից տուժած ֆիզիկական և իրավաբանական անձանց։ Մարզպետարանից պատասախանել են․ «ՀՀ Տավուշի մարզում 2024թ․ մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված Դեբեդ և Աղստև գետերի վարարման հետևանքով պատճառված վնասները ուսումնասիրվել և արձանագրվել են արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող համայնքային հանձնաժողովների կողմից, որոնց վերաբերյալ ակտերը ներկայացվել են մարզային հանձնաժողովի քննարկմանը՝ եզրակացություն տալու նպատակով: Նշված ակտերը մարզային հանձնաժողովի եզրակացությամբ ներկայացվել են ՆԳՆ՝ հանրապետական հանձնաժողովի քննարկմանը։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |
«Անցած տարվա ջրհեղեղը դաս չեղավ»․ Ոսկան Սարգսյան
8101:18«Ոնց որ Վրաստանից մանդարին բերող լինի»․ Հրանտ Ավետիսյան
187Երեկ, 23:36«Ի՞նչ կարիք կար 3 մեծ ավտոբուս պաշտոնյա տանել Կիրանց»․ Ոսկան Սարգսյան
134Երեկ, 22:00«Կիրանցի պատն արդեն ճաքել է»․ Մեսրոպ Առաքելյան
158Երեկ, 21:54Նիկոլ Փաշինյանն այցելել է Կիրանց (տեսանյութ)
197Երեկ, 21:06«Սա անհապաղ պարզաբանում պահանջող հարց է»․ Արման Թաթոյան
168Երեկ, 20:30«Տնային կալանքը մարդկանց հասարակական, քաղաքական գործունեությանը խանգարելու ձև է»․ Կարեն Վրթանեսյան
119Երեկ, 20:12«Խայտառակ ապօրինություն՝ Գարիկ Գալեյանի նկատմամբ»․ Ռուբեն Մելիքյան
183Երեկ, 19:36