«2024-ին հեռացնում են «նախկինների» կողմից տեղադրված մեծ վահանակը, 2025-ին տեղադրում ավելի մեծը». Էդուարդ Հայրումյան

663
Երկուշաբթի, 14 ապրիլի, 2025 թ., 19:18
Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «2024 թվական. Երևանի քաղաքապետարանը հեռացնում է «նախկինների» կողմից Հերացի-Կորյուն հատվածի անմիջապես մայթի մեջտեղում տեղադրված գովազդային վահանակը և հայտարարում, որ քաղաքը մաքրում է վիզուալ և ֆիզիկական աղբից։
2025 թվական. Երևանի քաղաքապետարանը՝ նույն կազմով, տալիս է Հերացի-Կորյուն մայթի հենց նույն հատվածում՝ մայթի մեջտեղում, ավելի մեծ գովազդային վահանակ տեղադրելու թույլտվություն։
Որքանով տեղյակ եմ, այս ոլորտը ղեկավարում է անմիջապես փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։
Արմեն Գալջյան, դուք էլ շատ ակտիվ գովազդում եք Երևանը գովազդային վահանակներից ազատման գործընթացը (ինչին ես կողմ եմ)»:
Աղբյուրը` Էդուարդ Հայրումյան

«Հանրային կոչված հեռուստաընկերությունը հանրությանը ներկայացնում է հեքիաթներ»․ Ոսկան Սարգսյան
3714:24
«Քաղաքական հայացքների համար ինձ ազատեցին պաշտոնից»․ Հայաստան Հակոբյան
5114:06
Հրդեհից մոխրացած 4 ուղևորներն Աբովյանի բնակիչներ էին (տեսանյութ)
11113:24
«Հանկարծ եթե ասֆալտի մասով հարց ունեցանք, էլի գումար չենք տալու». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
6510:24
«Գովազդները մեծ ծավալով ու անկանոն հայտնվեցին մետրոպոլիտենում». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
6810:12
Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
5509:42
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
5807:24
«Ես չեմ ուրախանում, որ իմ ազգի ողբերգությունը քաղաքական շահարկումների է ենթարկվում». Հենրիկ Պիպոյան
10803:12