Թրամփի վարչակազմում աճում է ներքին հակամարտությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում աճում է ներքին հակամարտությունը՝ կապված Չինաստանի նկատմամբ ռազմավարության հետ, գրում է The New York Times-ը՝ հղում անելով ամերիկյան պաշտոնյաների աղբյուրներին։ Սպիտակ տունը հայտնվել է ներքին լուրջ պառակտման մեջ՝ արտաքին տնտեսական առանցքային հարցում։
Իր նախագահության սկզբում Թրամփը և նրա գլխավոր խորհրդականները պատրաստակամություն էին հայտնել բանակցել Պեկինի հետ, մասնավորապես առևտրի և աշխարհաքաղաքական հարցերի շուրջ: Սակայն Չինաստանի հետ առևտրային պատերազմում հաղթելու՝ Թրամփի ցանկությունը վտանգի տակ է դրել կառուցողական բանակցությունների հնարավորությունը:
Պեկինի հետ հակամարտությունը ծավալվեց արագ տեմպերով, մինչ վարչակազմի տարբեր խմբերը փորձում էին միասնական դիրքորոշում մշակել չինական ուղղության վերաբերյալ։ Սա հանգեցրել է Չինաստանի նկատմամբ Վաշինգթոնի գործողությունների «ռազմավարական անհամապատասխանության», որոշ պաշտոնյաներ պնդում են, որ մաքսատուրքերը Չինաստանին ճնշելու գործիք են գործարք կնքելու համար, մինչդեռ մյուսները պնդում են, որ Թրամփի նպատակը Միացյալ Նահանգների առավելագույն տնտեսական ինքնավարությունն է: Ըստ NYT-ի՝ վերջին տասը օրվա ընթացքում վարչակազմի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ հայտնել են Սպիտակ տան ներսում լուրջ տարաձայնությունների մասին՝ կապված Պեկինի հանդեպ մոտեցման հետ:
Չինաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Նիկոլաս Բերնսն աղբյուրին ասել է, որ Վաշինգթոնը և Պեկինն ապրում են 1979 թվականին դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից ի վեր ամենասուր ճգնաժամերից մեկը։ Նա նաև նշել է, որ ամերիկացի առաջնորդը, ի վերջո, պետք է ընտրություն կատարի Պեկինի հետ «դժբախտ ամուսնության» և «աղմկահարույց ամուսնալուծության» միջև։
Առևտրային հակամարտությունը նոր չափերի հասավ, երբ Թրամփն ապրիլի 2-ին հրամանագիր ստորագրեց ներմուծման համար «փոխադարձ» մաքսատուրքեր սահմանելու մասին:

Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված 77 անձ (տեսանյութ)
516:06
Գագիկ Ծառուկյանի պաշտպանության խորհրդի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
4615:18
«Մարզային տրանսպորտը Երևան չթողնելու հետևանքով ավելանալու է մարդկանց անհարմարավետությունը»․ Հակոբ Բադալյան
6114:54
Գագիկ Խաչատրյանը չկարողացավ խոսել, ՔԿ ծառայողները նրան պատգարակով դուրս տարան դատական նիստերի դահլիճից (տեսանյութ)
6813:24
Իրավական համագործակցություն. ՀՀ քննչական կոմիտեի նախագահը Չինաստանում հանդիպել է Ինտերպոլի գլխավոր քարտուղարին
7013:06
«Լոս Անջելեսում փորձել են կողոպտել Տարանտինոյի առանձնատունը»․ #NYP (տեսանյութ)
17812:55
«Ինչ-որ ճարպիկ մարդիկ սեփականաշնորհել են մեր ներկան, ինչ ուզում՝ անում են»․ Հենրիկ Պիպոյան
7812:12
«Գագիկ Խաչատրյանը շտապօգնության բժիշկների ուղեկցությամբ դատարան է բերվել»․ պաշտպանական թիմ
7112:06