«Ո՞ւր է հասնելու պետական պարտքի առաստաղը»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի բյուջեի եկամուտների հարցում վճռորոշ եղել է ոչ թե 2018-ը, այլ 2022-ը: Հասկանում եք, թե ինչի մասին է խոսքը՝ ռելոկանտներ, բանկային փոխանցումներ՝ պատժամիջոցների տակ հայտնված Ռուսաստանից, առ այսօր շարունակվող վերաարտահանում:
Սրանք են գերակշռող մասով ավելացրել բյուջեի եկամուտները, ոչ թե տնտեսական հմուտ քաղաքականությունը:
Ավելին, դեռ մեծ հարց է, թե արդյո՞ք հնարավոր չէր այդ նպաստավոր արտաքին կոնյուկտուրայից ստանալ առավել մեծ տնտեսական էֆեկտ:
Միևնույն ժամանակ, տնտեսական քաղաքականությունը չափեք Հայաստանում արտաքին ներդրումային ծրագրերի ծավալով, և հատկապես՝ խոշոր ներդրումների: Հաշվեք, թե քանի՞ խոշոր ներդրումային ծրագիր է իրականացվել 2018-ից հետո, և քանիսն է ձախողվել:
Բալանսը հաստատ առաջին տարբերակի օգտին չէ:
Բյուջեն ինքնանպատակ չէ, հատկապես Հայաստանի նման տնտեսությունների համար, որոնք ունեն արդիականացման, դիվերսիֆիկացման, ներքին արտադրողականության ինստիտուցիոնալ հիմքերի ամրացման և արտադրողական, արդյունաբերական ներուժի ընդլայնման մեծ անհրաժեշտություն:
Այդ դեպքում, տնտեսական քաղաքականության հմտությունը կարող է լինել նույնիսկ այն, որ բյուջեի «բարձր» վիճակագրությունը հեռանկարային հաշվարկով «զոհաբերվի» ավելի երկարաժամկետ ինստիտուցիոնալ էֆեկտներին, որոնք թույլ կտան բարձրացնել Հայաստանի տնտեսության, այսպես ասած, արտահանելի ներուժը:
Սա, իհարկե, բոլորովին չի նշանակում, թե բյուջեի ծավալները ավելացնելը կարևոր չէ: Բայց, երբ դա տեղի է ունենում տնտեսության իրական հատվածում արտահանելի ներուժի նվազման պայմաններում, ապա հարց է առաջանում՝ ի՞նչ է տեղի ունենալու այդ բյուջեի մեծացող ծավալների հետ, երբ փոխվի արտաքին նպաստավոր կոնյուկտուրան:
Ո՞ւր է հասնելու այդ դեպքում պետական պարտքի, և մասնավորապես արտաքին պարտքի առաստաղը: Իսկ բյուջեի եկամուտների 4,2 միլիարդ աճի կողքին, 2018-ից հետո քանի՞ միլիարդով է աճել պետական պարտքը»:

«Ռուսաստանը Հայաստանի համար ճակատագրական ուժ է». Թաթուլ Հակոբյան
2818:48
Առուշ Առուշանյանն է իր «Բիզնես» կուսակցությամբ ընտրությանը կմասնակցի ՔՊ-ի հետ՝ «Համերաշխություն» դաշինքով
3918:12
«Հայերը ձգտում են յուրացնել Կովկասյան Աղվանքի պատմությունը»․ Ֆարիդ Շաֆիև
6518:06
«Թող միշտ պանծա Հայաստան»․ ՀՀ-ում Շվեդիայի դեսպան
8017:12
«Մեծ նշանակություն ենք տալիս Հայաստանի հետ խորհրդարանական երկխոսությանը»․ Մատվիենկո
9516:43
«Անկախության տոնի միջոցառումը վերածում է կուսակցա-համակրային միջոցառման»․ Հակոբ Բադալյան
5316:36
«Ոչ ոք հայերի փոխարեն չի կռվելու»․ Արա Պողոսյան
7116:06
«Սա անկախություն չէ, այլ քայքայում»․ Նաիրի Հոխիկյան
7115:18