Շաբաթ, 25 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Նիկոլը հրաժարվել է ՀՀ-ն գործոն դարձնելու բոլոր առավելություններից»․ Էդուարդ Շարմազանով

«Նիկոլը հրաժարվել է ՀՀ-ն գործոն դարձնելու բոլոր առավելություններից»․ Էդուարդ Շարմազանով
163
Այսօր, 00:24

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլը հրաժարվել է ՀՀ-ն գործոն դարձնելու բոլոր առավելություններից ու Հայաստանը վեր է ածում թուրք-ադրբեջանական միջանցքի։
Վերջին մի քանի տասնամյակում Հայաստանի տարածաշրջանային ու որոշ չափով նաև աշխարհաքաղաքական լուրջ գործոն լինելը պայմանավորված է եղել մի քանի հանգամանքով.
1. Հայկական Արցախի գոյությամբ։
2. Հայկական Սյունիքի, հայ-իրանական սահմանի ու Ադրբեջանը Նախիջևանից կտրված պահելու տարածքի առկայությամբ։
3. Հայկական ատոմակայանով։
4.Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի առկայությամբ։
Նիկոլն ու նրա թուրք-ադրբեջանական գործընկերները չեզոքացրել են հայկական Արցախը, Սյունիքին լուրջ վտանգ է սպառնում, ատոմակայանը հայ-ռուսական դեգրադացվող հարաբերությունների հետևանքով կարող է կանգնել փակման վտանգի տակ, իսկ ռուսական ռազմաբազան էլ տդսանելի ապագայում կարծես դուրս է հանվելու նիկոլական ռեժիմի առկայության դեպքում։
Այս սցենարի խաղարկման արդյունքում Հայաստանը ոչ թե թուրք-ադրբեջանական միջանցք է տալու, այլ ինքն է փաստացի դառնալու թուրք-ադրբեջանական միջանցք»։