««Խաղաղության պայմանագիրը» Կարսի պայմանագրի «վերամարմնավորումն» է՝ ավելի խոցելի ու վտանգավոր»․ Արմեն Այվազյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Փաշինյանի գովերգած «խաղաղության պայմանագիրը» ոչ այլ ինչ է, քան 1921 թ. հոկտեմբերի 13-ին Թուրքիայի հետ Սովետական Հայաստանի կնքած Կարսի պայմանագրի «վերամարմնավորումը»՝ դրա ավելի խոցելի ու վտանգավոր ժամանակակից տարբերակը։ Միակ տարբերությունն այն է, որ այս անգամ Հայաստանը չի ստանում նույնիսկ այն անվտանգության երաշխիքները, որ երբևէ կարողացավ տալ Խորհրդային Միությունը։
Այն «խաղաղությունը», որը կստանա Հայաստանն այս նոր պայմանագրով, լինելու է ոչ միայն խաբուսիկ և կարճաժամկետ, այլև պայմաններ է ստեղծելու Հայաստանը քաղաքականապես ու ֆիզիկապես վերացնելու համար։
Մեր խնդիրը ՀՀ իշխանության որդեգրած ուղին՝ կապիտուլյացիան մերժելն է, կազմակերպված դիմադրություն ցույց տալը։ Այս գործն է, որ ընդդիմադիր ուժերը ոչ մի կերպ գլուխ չեն բերում՝ չեն կարողանում կամ չեն ուզում անել, պետական բարձրագույն չինովնիկությունն ինքն իրեն համարում է հայ ժողովրդի շահերի հետ կապ չունեցող խավ, ժողովուրդն էլ մնում է անգլուխ։ Իսկ վաղն արդեն կարող է ուշ լինել»։
Տեսանյութում Այվազյանն ընդգծում է, որ անհրաժեշտ է
կանգնեցնել Հայաստանի քաղաքական լիկվիդացիայի ներկա գործընթացը։

«Ոչ ոք ոչ մեկին ոչինչ պարտավոր չէ․ առաջիկայում սա է լինելու միջազգային հարաբերությունների էությունը»․ Արա Պողոսյան
4000:30
«Միջոցներ ենք ձեռնարկել դեպքի հանգամանքները պատշաճ պարզաբանելու համար»․ ԿԸՀ
4600:18
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ համաձայնության է եկել ռուսական դիզվառելիքի ԱՄՆ և համաշխարհային շուկա մատակարարման վերաբերյալ
9100:06
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին
51Երեկ, 23:54
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության դիտորդական առաքելության ղեկավարին
60Երեկ, 23:18
«Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին որոշումը»․ Արման Աբովյան
58Երեկ, 22:54
«Ձևական կողմը ճոխ են անում, սակայն ՀՀ-ում բնապահպանական աղետալի վիճակ է»․ Ոսկան Սարգսյան
69Երեկ, 22:30
«Նման ձևաչափով հանդիպում տեղի չի ունեցել». վարչապետի խոսնակը հերքել է ռուսական լրատվամիջոցի հրապարակումը
68Երեկ, 21:24