Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով դատական նիստը հետաձգվել է

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը ֆեյսբուքյան էջում հայտնում է ․«Այսօր Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նշանակված դատական նիստը հետաձգվել է՝ տնային կալանքի տակ գտնվող Արեգնազ Մանուկյանին դատարան չներկայացնելու պատճառով։ Նիստի ընթացքում ձեռնարկվել են Արեգնազ Մանուկյանին դատարան ներկայացնելու միջոցներ, սակայն նրան սահմանված ժամանակահատվածում դատարան տեղափոխելու հնարավորության բացակայության պատճառով դատական նիստը հետաձգվել է։ Նիստով նախատեսվում էր շարունակել դատական քննությունը՝ ապացույցների հետազոտման փուլում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանի որոշմամբ Անդրանիկ Թևանյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է երեք ամսով։ Նույն օրը Արեգնազ Մանուկյանի նկատմամբ կիրառվել է մեկամսյա կալանք, իսկ սեպտեմբերի 22-ից նրա նկատմամբ կիրառվել է երեք ամիս ժամկետով տնային կալանք՝ հաղորդակցության սահմանափակմամբ։
Հաջորդ դատական նիստը նշանակված է նոյեմբերի 9-ին»։

«Կարծում եմ՝ Արմեն Գրիգորյանը որպես պահեստային տարբերակ է հանդես գալիս»․ Արա Պապյան (տեսանյութ)
2313:00
«Բաքուն ձգտում է ազդել ՀՀ ռազմավարական որոշումների շրջանակի վրա»․ Արմեն Հովասափյան
6212:24
«Թուրքիայից վերցված բանանը Փաշինյանն ամուր պահում է սրտի հատվածում»․ Սուրեն Սուրենյանց
6212:12
«Ամբողջ աշխարհը ուղղակի ղժժում է մեր վրա»․ Արման Աբովյան
7711:24
«Մարդիկ կան, որոնց ցինիզմը սահման չունի»․ Էդգար Ղազարյան
7711:18
«Որտեղ եմ տեսնում Հայաստանը 20 տարո՞ւց․ տեսնում եմ ԵՄ կազմում»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7611:00
Սպիտակ տունը հաստատել է Չինաստանում սպասվող եռակողմ հանդիպման լուրը
19310:25
«Այս ռեժիմի թիրախում մարդն է, որի կյանքը, ազատություններն ու իրավունքները որևէ արժեք չունեն»․ Տիգրան Աբրահամյան
8710:12