«Հետաքրքիր է՝ Սյունիքում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությունն ի՞նչ գնահատական ունի Շաքիի դեպքի վերաբերյալ»․ Իրինա Յոլյան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանը գրում է. «Հետաքրքիր է՝ Սյունիքում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությունն ի՞նչ գնահատական ունի Շաքիի դեպքի վերաբերյալ։
Սա սովորական միջադեպ չէ, որի մասին կարելի է լռել ու անցնել առաջ։ Երբ ադրբեջանցի զինծառայողը հատում է Հայաստանի սահմանը, հասնում բնակավայր և կրակում Հայաստանի քաղաքացու վրա, սա լուրջ հարցեր է առաջացնում անվտանգության, քաղաքացիների պաշտպանության և ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում է հենց անվտանգային իրավիճակին հետևելու և տեղում տիրող իրադրությունը գնահատելու համար։ Հետևաբար, Շաքիի դեպքի վերաբերյալ նրանց գնահատականը ևս կարևոր է։
Ի՞նչ է արձանագրել առաքելությունը։ Ի՞նչ գնահատական ունի տեղի ունեցածի վերաբերյալ։
Հայաստանի քաղաքացիները պետք է իմանան՝ ինչ հետևություններ են արվում նման դեպքերը կանխելու համար»։

«Կարծում եմ՝ Արմեն Գրիգորյանը որպես պահեստային տարբերակ է հանդես գալիս»․ Արա Պապյան (տեսանյութ)
2313:00
«Բաքուն ձգտում է ազդել ՀՀ ռազմավարական որոշումների շրջանակի վրա»․ Արմեն Հովասափյան
6212:24
«Թուրքիայից վերցված բանանը Փաշինյանն ամուր պահում է սրտի հատվածում»․ Սուրեն Սուրենյանց
6212:12
«Ամբողջ աշխարհը ուղղակի ղժժում է մեր վրա»․ Արման Աբովյան
7711:24
«Մարդիկ կան, որոնց ցինիզմը սահման չունի»․ Էդգար Ղազարյան
7711:18
«Որտեղ եմ տեսնում Հայաստանը 20 տարո՞ւց․ տեսնում եմ ԵՄ կազմում»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7611:00
Սպիտակ տունը հաստատել է Չինաստանում սպասվող եռակողմ հանդիպման լուրը
19310:25
«Այս ռեժիմի թիրախում մարդն է, որի կյանքը, ազատություններն ու իրավունքները որևէ արժեք չունեն»․ Տիգրան Աբրահամյան
8710:12