Շաբաթ, 19 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Բացառվում է Անաստաս Միկոյան 64 հասցեից առանձնացված հողամասում կառուցապատումը»․ Տիգրան Ավինյան

«Բացառվում է Անաստաս Միկոյան 64 հասցեից առանձնացված հողամասում կառուցապատումը»․ Տիգրան Ավինյան
240
Չորեքշաբթի, 16 ապրիլի, 2025 թ., 23:06

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր հանդիպել եմ Դավթաշեն վարչական շրջանի Անաստաս Միկոյան հ.64 հասցեում կառուցված բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի շահառուների և սնանկ ճանաչված կառուցապատող ընկերության ներկայացուցիչների հետ:
Լսել եմ բնակիչներին մտահոգող առկա խնդիրներն ու առաջարկները՝ հնարավոր լուծումների վերաբերյալ:
Վստահեցրել եմ, որ բացառվում է Անաստաս Միկոյան հ.64 հասցեից առանձնացված շուրջ 4000քմ մակերեսով հողամասի սահմաններում կառուցապատման հնարավորությունը, և հատուկ ընդգծել անհնարինության օրենսդրական պատճառները, այդ թվում՝ Երևան քաղաքի 2024թ. հաստատված գլխավոր հատակագծով առկա սահմանափակումները:
Օրենսդրությամբ ընձեռնված լիազորությունների շրջանակում՝ պատրաստ ենք օժանդակել ինչպես Անաստաս Միկոյան հ.64, այնպես էլ առանձնացված՝ հ.64/7 հասցեում ամրագրված հողամասի տարածքում համապատասխան աշխատանքային նախագծերով նախատեսված բարեկարգման աշխատանքների իրականացման ու շահագործման թույլտվության տրամադրման հարցում»:

Աղբյուրը`   Տիգրան Ավինյան